Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/372

Այս էջը սրբագրված է

եք գուցե լավ մինիստր լինել, լավ ֆինանսիստ, բայց ոչ գրող։ Մուսաները ձեզ չեն սիրում, մի փաթաթվեք նրանց վզին, թե չէ մի օր ձեզ կհրեն և կձգեն անդունդ։

Բայց ոչ․ չի գտնվել մի ֆրանսիացի քննադատ, որ այս խոսքերն ասեր դը-Կյուրելին, և խեղճ մարդը շարունակ գրել է, գրել է և գովվել, գովվել է և տապալվել։ Նա դիակ դիակի ետևից գլորել է փոսի մեջ մի զարմանալի ինքնամոռացության մեջ, գլորել է մինչև այնքան, որ վերջապես մի օր հոգնել է, ուժասպառ եղել և ինքն էլ թավալվել նույն փոսի մեջ։


Այս տողերը ես գրում եմ մի պիեսի առիթով, որ տեսա Երեկ Comedie Francaise-ում։ Շոգերի պատճառով փակ թատրոններր գնալը ուղղակի դժոխային տանջանք է։ Ես հանձն առա այս տանջանքը մի պիեսի,համար, որի հեղինակը մտադիր է շուտով իր քվետուփով «Քառասուն անմահների» կաճառում թափուր մնացած չորս բազկաթոռներից մեկը գրավելու։ Մի մարդ, որ ուզում է ակադեմիկոս դառնալ, միշտ օրվա հերոս է Փարիզում։ Լրագրները չեն զլանում նրա մասին հաղորդել մանրամասն տեղեկություններ, տպել նրա լուսանկարը, ինտերվյու անել և այլն։Բայց ինձ ապագա ակադեմիկոսը չէ հետաքրքրողը, այլ նրա գործերը և գործերից ամենահրռչակավորը։

Այդ գործի անունն է «Amoures» երեք արարվածով մի կոմեդիա, հեղինակի անունն է Ժորժ դը-Պորտո Ռիշ։ Պիեսը գրված է տասնհինգ տարի սրանից առաջ և ներկայացվել է Comedie Francaise-ում ահագին աջողությամբ։ Ադոլֆ Բրյոլսոնն ասում է, թե այս տասնհինգ տարվա մեջ ֆրանսիական բեմական գրականությունը ավելի ընտիր գործ չի տվել, քան Ambureuse-։Այդ փոքրիկ կոմեդիան ունեցել է նմանողությունների մի ամբողջ շարք, այն ստեղծել է մի ամբողջ գրականություն։ Ինչպե՜ս այդ ասվում է մի ժամանակամիջոցի մասին,երբ լույս են տեսել Ռիպշենի,Ռոստանի,Միրբոյի,Էրվեյի,Կտուլ-Մենդեսի,Ալֆրեդ Կապրյուսի և տասնյակ ուրիշ դրամատուրգի գլուխ-գործոցները։Ուրեմն այդ Amoureuse-ը մի հրաշալիք է մի հանճարեղ գործ։ Տեսնենք