Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/374

Այս էջը սրբագրված է

ասա, որ սիրում ես ինձ»։ Եվ որքան Էտիենը հեզ է, այնքան Ժերմենը խստապահանջ։ Համաձայնվեցեք խեղճ մարդու հետ, որ մեղրամիսը չի կարող տևել հավիտյան, որ ութ տարվա սիրահարությունն ու հավատարմությունն արդեն շատ ծանր բեռեն ժամանակակից ֆրանսիացու տկար ուսերի համար։ Վերջապես, մի լուրջ մարդ, այն էլ պրոզաիկ բժիշկ, հո չի կարողիր ամբողջ կյանքը նվիրել սիրային իդիալլյին։


Եվ ահա էտիենը սկսում է ձանձրանալ Ժերմենի անվերջ սիրահարությունից։ Նա հետզհետե դառնում է նյարդային, դյուրագրգիռ և բողոքում իր կնոջ բռնակալության դեմ։ Նա պատճառներ է փնտրում նրա հետ ընդհարվելու, որպեսզի շաքարաջրի մեջ գեթ մի կաթիլ օղի ածի։ Բայց ընդհարվելու պատճառներ չկան, և էտիենը հարկադրված է ասել, որ Ժերմենը ձանձրալի է նրա համար իր սիրով։ Նա պետք է չափավորի իր զգացումները և թույլ տա ամուսնուն մի քիչ էլ իրանով զբաղվել։ Չէ՞ որ էտիենը տղամարդ է, հասարակության անդամ, ունի մի արհեստ, որ նրա վրա դնում է որոշ պարտականություններ։ Ի՞նչ կասեն մարդիկ, տեսնելով, որ նա շարունակ փաթաթված է իր կնոջ փեշերին։ Ի՞նչ կասեն նրա ընկերները և վերջապես կանայք։ Այդ ընդունված չէ, այդ անտանելի է։


— Դու բռնություն ես գործ դնում ոչ միայն իմ սրտի և զգացումների, այլև իմ ուղեղի, իմ մտքի վրա։ Թող ինձ հանգիստ։ Բայց Ժերմենը չի սթափվում։ Ինչ փույթ նրան էտիենիը ընկերները, արհեստը, հասարակական կարծիքը, ուղեղը։ Նա նվիրված է մարդուն իր ամբողջ էությամբ, նա ուրիշ նպատակև շահ չունի իր կյանքում, բացի էտիենից։ Ուստի էտիենն էլչպիտի ունենա ուրիշ հոգացողություն, բացի իր Ժերմենից։


Էտիենը կատաղում է, գոռում։ Բանն այնտեղ է հասնում, որ նա պարզ ասում է, թե ինքը ուրախ կլիներ, եթե Ժերմենը դավաճաներ ամուսնական առագաստին։ Սոսկալի ցանկություն, որ Ժերմենին հասցնում է հուսահատության։ Ինչ, և էտիենը այդ ասելուց հետո ամոթից դեռ գետինը չի մտել է։ Այդ արդեն չափազանցություն է։ Նա նվիրել է իր մարդուն իրսիրտը, հոգին և երիտասարդությունը, գեղեցկությունը, բուռն