Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/384

Այս էջը սրբագրված է

մակերևույթը։ Կան բաներ, որ սրբապղծություն է գռեհկացնել։ Այդ արվեստն է։ Առանց այն էլ մենք բավական տա փակ և գործնական ազգ ենք, հոգով ու սրտով երկրին կպած...

Վերջապես ինձ համար շատ էլ հասկանալի չէ այն հուսահատությունը Հայ հասարակության անտարբերության վերաբերմամբ, որ տիրում է թատրոնական շրջաններում։ Ե՞րբ դուք օրինավոր թատրոն տվիք այդ հասարակությանը։ Ե՞րբ աշխատեցիք գոհացում տալ գեղարվեստական պահանջներին, որ, ի դեպ ասած, այնքան էլ բարդ չեն, և նա երես դարձրեց թատրոնից։ Փորձը բանիցս ցույց է տվել, որ այն տարիները, երբ ունեցել եք օրինավոր դերասանական խումբ, լավ ռեպերտուար, կանոնավոր ներկայացումներ, հասարակությունն այցելել է թատրոն։

Իսկ այժմ ինչ եք տալիս, որ փոխարենը պահանջում եք։ Հազիվ մի խումբ կազմելու չափ բեմական ուժեր ունիք, և այսօր նրանք բաժանվել են չորս֊հինգ խմբերի։ Դուք ուզում եք մի զույգ դերասանով և մի տասնյակ անփորձ թատերասերներով հանդիսականներ դբավել Թիֆլիզի նման մի քաղաքում, ուր ստիպված եք մրցել ռուս բեմերի հետ։ Մոլորություն։ Ազգասիրությամբ մարդկանց թատրոն հրավիրելը ամոթալի է։ Աղերսանքներով և հասարակության գլխին նախատինքներ թափելով դուք երբեք գործ չեք կարող առաջացնել։ Մարդիկ դրամ են տալիս և փոխարենը պահանջում են հոգեկան հաճույք։ Ոչ ոք չի կարող հաճույք վայելել, տեսնելով բեմի վրա դերերի ծանրության տակ տանջվող ու տառապող դերասաններ, բարբարոսական թարգմանություններ, այլանդակ mise en scene֊ներ, օրինավոր արդուզարդի, վայելուշ հագուստների բացակայություն, բանվորների գլուխներ կուլիսների հետևից և այլն, և այլն։

Հիսուն տարի է հայ բեմը գոյություն ունի, և այսօր էլ հայ լրագրներում կարդում ենք. «Դերասանները չգիտեն իրենց դերերը, հուշարարի ձայնը լսվում էր, ռեժիսյորը մոռացել էր այս և այն»։ Հենց միայն այդքանը բավական է, որ ամենահամեստ պահանջ ունեցողն անգամ երես դարձնի հայ թատ բոնից։

Արդ, թատրոնական ղեկավարների ամենա առաջին գործը