Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/393

Այս էջը սրբագրված է

Այդ, իրավ, բառի բուն նշանակությամբ մի գեղարվեստական հաստատություն է։ Ես չգիտեմ կա՞ արդյոք Ռուսաստանում իսկապե սարտիստիկական կաբարե, գիտեմ միայն, որ այս դեպքում ևս գերմանացիները և անգլիացիները ընդօրինակել են ֆրանսիացիներից։


Փարիզի արտիստիկական կաբարեներն ունին բուն գեղարվեստական նշանակություն, հետևաբար և վերին աստիճանի բարոյական են, վասնղի գեղարվեստը չի կարող լինել անբարոյական ինչ պատկերով ևս այն հայտնվի։


Ահա ձեզ համառոտ նկարագիրը գլխավոր կաբարեներից մեկի, որ կոչվում է noctambwle լուսնոտ, մեջ գիշերային։ նա տեղավորված է լատինական արվարձանում, Սորբոնից մի տասը-քսան քայլ հեռու մի նեղ փողոցում, կիսախարխուլ մի շինության ներքին հարկում rez de chaussee.


Դուք մտնում եք փողոցից ուղղակի մի շատ ընդարձակ սենյակ, սկզբում նեղ, ապա լայն, ծուռումուռ։ Պատերը հատակից մինչև առաստաղը զարդարված են նկարներով, քրոքեներով, ծաղրանկարներով և այլն։ Դահլիճի միջին կողմում, պատի տակ բարձրանում է մի փոքրիկ տախտակամած, ուր գրած է մի երաժշտական գործիք, որ միաժամանակ և դաշնամուրն է, և հարմոնիում։


Մուտքի համար վճար չկա։ Դուք նստում եք փոքրիկ անպաճույճ փայտյա սեղաններից մեկի քով և պարտավոր եք պահանջել որևէ ըմպելիք— գարեջուր, գինի, սուրճ, կաթ, ինչ կամենաք, ճիշտ ինչպես մի սովորական կաֆեում։


Ութ և կես ժամին գալիս են արտիստները և «ներկայացումն» սկսվում է։ Հանդեսը սովորաբար բաց է անում մի թզուկ, որին գրկած բարձրացնում են և դնում տախտակամածի վրա։ Նա արտասանում է որևէ ոտանավոր, մեծ մասամ բերգիծական՝ իր ստեղծագործությունն է։ Վերջացնելով իր «նոմերը», նա իջնում է ցած և սկսում է հանդիսականներին առաջարկել գնելու իր տպագրած ոտանավորները։ Բեմ են ելնում միմյանց ետևից հերթով մյուս արտիստները և յուրաքանչյուրի երևալը և հեռանալը ողջունվում է երեք անգամ երեք ծափահարություններով։ Ամենքն իրանց ոտանավորներն են արտասանում և իրանց սեփական եղանակները երգում։