Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/426

Այս էջը սրբագրված է

Ոչ, նա վերցնում է մի որևէ անեկդոտ կամ գրգռիչ դիպված և վերարտադրում, հարմարվելով շուկայի բանալ ճաշակին։Ամենալավ դեպքում նա արծարծում է նեղ հայրենասիրական սյուժեներ, վասնզի նա շատ լավ գիտե, որ հայրենասիրության զգացումը անմահ է յուրաքանչյուր ֆրանսիացու սըրտում և (և միայն ֆրանսիացու․ մի՛թե), որ որքան ևս գոռան և աղաղակեն սոցիալիստները և հակապատերազմականները,ոչ մի դասակարգային կռիվ չի կարող այդ զգացումը թուլացրել․․․ նույնիսկ ամենաթունդ ֆրանսիացի֊ սոցիալիստի սրտում։


Ժանրը նույնպես ստրկացել է շուկայի պահանջին։ Արտիստն այստեղ ևս ձգտում է ամեն կերպ ամբոխի ուշադրությունը դրժվել աղաղակող սյուժեներով, եթե չասեմ ցինիկական։ Գալով պորտրեիս, այն արդեն վաղուց «պատվերիս» գերին է դարձել։ Սակայն պետք է խոստովանել, որ եթե կա ներկա ֆրանսիական նկարչության մեջ ամենից ավելի մշակված և ամենից ավելի գրավիչ մի ճյուղ այդ դարձյալ պորտրեն էք մանավանդ կանացի պորտրեն։ Պեյզաժը համեստությամբ ետ է քաշվել, թեև կան մի քանի խոշոր գրավիչ կտավներ՝ հին վարպետներից արտադրված։


Մի հանգամանք, որ աչքի է դարնում այս տարվա սալոններում, այդ տերության անթիվ պատվերներն են կամ գնումները։ Արձանագործության վերաբերմամբ կարելի է ասել, որ բոլոր խոշոր գործերը, գրեթե առանց բացառության, կառավա- րության կամ հասարակական հաստատությունների պատվերներ են։ Սակայն այստեղ ևս շուկան ահագին դեր է կատարում, և ես ասածս չկրկնելու համար կանգ եմ առնում։


Չնայելով ընդհանուրի տխուր տպավորությանը, երկու սալոնների մեջ ևս կարելի է գտնել գործեր, թվով մի քանի տասնյակ, որոնք ճշմարիտ ստեղծագործություններ են։ Սակայն այդ գործերը մեծ մասամբ պատկանում են հին վարպետներին։ Երիտասարդների մեջ առայժմ խոշոր ուժեր չեն նկատվում։ Ուժեր, որ կարողանային փոխարինել ծերերին և վախճանվողներին։ Սակայն նորագույն ստեղծագործության ապիկարությունը մի տխուր փաստ է ոչ միայն նկարչության և արձանագործության, այլև գեղարվեստի բոլոր ճյուղերի, նաև գեղեցիկ գրականության և մանավանդ դրամայի վեյարբեր- 426