Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/427

Այս էջը սրբագրված է

'մամբ։ Քսաներորդ դարը, րստ երևույթին, դեռ շուտ չի ասելու իր խոսքը։ Սպասենք, գուցե մերձավոր ապագան ավելի մխիթարական լինի, քան ներկան, որի «նորագույն դպրոցները»կոչված հավակնությունները այնքան ապիկար դուրս եկան...


Անկասկած ձեզ համար հետաքրքրական է իմանալ, կա՜ն արդյոք հայի գործեր այս տարվա սալոններում։ Ես չեմ խոսի երեք համահավասար ճանաչված և գնահատված հայ նկարիչներ պ․պ. էդդար Շահինի, Զաքարյանի և Շարանյանի մասին: Ես մտադիր եմ նրանց նվիրել մի առանձին ուսումնասիրություն, եթե ժամանակս ների։


Բայց կան և նորերի գործեր։ «Ազգային սալոն»֊ում երկու նուրբ կտավ ունի մեր հայրենակից տիկ. Արմենուհի Բшբայան-Կարբոնելր, մեր հայտնի բժշկապետ Ավետիք Բաբայանի դուստրը։ Մեկն այդ կտավներից ներկայացնում է մի երեխայի, մյուսը՝ մի տիկնոջ պատկեր։ Ինչպես հայտնի է,հայ արտիստուհին նշանավոր Կարիերի աշակերտուհին է։ Սկզբում նա արտադրել է իր ուսուցչի ազդեցության տակ,բայց վերջին տարիներն սկսել է և գրեթե լիովին ազատվել է այդ ազդեցությունից և դարձել ինքնուրույն։ Իբրև պորտրետիստ, տիկ. Բաբայան֊Կարբոնելը հազիվ թե ունենա իր հավասարը հայերի մեջ. գոնե ես այս տպավորությունն ստացա գիտելով նրա գործերը թե՝ այս և անցյալ տարիների սալոններում և թե՝ «Անկախներ»֊ի այս տարվա ցուցահանդեսում,ուր նա ուներ երեք ընտիր գործեր։ Իսկ համեմատելով ներկան անցյալի հետ, նկատելի է, ոչ միայն արտիստուհու հետըզհետե ավելի ու ավելի անկախություն վաստակելը, այլև ճաշակի նրբացումը, խոշոր առաջադիմությունը կյանքի և բնության լուրջ ուսումնասիրության մեջ և արտիստական ձգտումների խորությունը։ Ընտանեկան կյանքը մի անսպառ աղբյուր է արտիստի, մանավանդ կին արտիստի ստեղծագործության համար։ Գուցե այս է պատճառը, որ տիկ. Բшբшյան Կարբոնելն այժմ անհամեմատ ավելի նուրբ գործեր է արտադրում, քան օրիորդ ժամանակ։

«Ֆրանսիական արտիստներ»֊ի սալոնում մի գործ ունի տաճկահայ նկարիչ պ.Փանոս Թերլեմեզյանը. Խրիմյան Հայրիկի նախկին որդեգիր և նախկին աշակերտ, Պետերբուրգի 427