Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/432

Այս էջը սրբագրված է

դեմքերի վրա իր կնիքը։ Եվ որքան «տկար» են նրանք, նույնքան ավելի վավաշոտ են


Մեկն իր գրչովն է սպառնում, մյուսը իր դիրքով և կապերով երդվում, երրորդն իր հաստ փողամանն է ակնարկում կամ հարուստ ախոռատունը, չորրորդն իր «քառասնանոց» օթոմոբիլն է առաջարկում, նա և շքեղ ընթրիք Բուլոնյան անտառում ։


Ժամանակակից վարքուբարքերի անկումը ոչ մի տեղ այնքան բարձր չի գոռում, որքան թատրոնական կուլիսների ետևում։ Եվ զարմանալի չէ, որ ամեն աառաջադեմ ազգերի մեջ, ամենաազատամիտ ծնողներն անգամ ճգնում են իրենց աղջիկներին հեռու պահել թատրոնի ապականված մթնոլորտից։ Ցավալի է այս, բայց իրողություն։


Անցյալ նամակումս ես ցույց տվեցի գեղարվեստի երկու ճյուղերի՝ արձանագործության և նկարչության վաճառքի դուրս բերվելը։ Դուք տեսնում եք որքան ավելի տխուր է մյուս երկու ճյուղերի՝ դրամայի և երաժշտության վիճակը։ Այստեղ ոչ միայն մարդկային հոգին է վաճառվում, այլև մարմինը։


Գործին լավ տեղյակ մարդիկ հավատացնում են, որ ոչ մի դերասանուհի կամ երգչուհի, կոնսերվատորիայից թատրոն անցնելով, երեք ամսից ավելի չի կարողանում պահպանել իր կուսությունը։ Շատերը նույնիսկ մինչև թատրոն մտնելն են հրաժեշտ տալիս իրենց անմեղության։ Վայ նրան, որ կփորձի ընդդիմություն ցույց տալ։ Նրա տաղանդը ոտնատակ կլինի և անունը ցեխի մեջ կտրորվի։ Նրան կհալածեն այնչափ, որ ստիպված կլինի մի հասարակ աղախնի պաշտոնը գերադասել արվեստագետի կոչումից։


Եվ այդ գարշելի ապականության մեջ գլխավոր դերը պատկանում է քննադատներին․․․ դիրեկտորներից հետո․․․


Բայց դառնամ նամակիս սկզբում հիշած բանակռվի մասնավոր պատճառին։


Երկրորդական թատերագրեր պ. պ. Ֆլերսը և Կայլավեն գրում են կատակերգություն և ներկայացնում մասնավոր թատրոններից մեկում։


«Temps» լրագրի թատրոնական քրոնիկյոր պ․Ադոլֆ Բրիսսոնը չի հավանում պիեսը և մի լավ գզգզում է այն իր 432