Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/434

Այս էջը սրբագրված է

«դրամատուրգը», որ, հակառակ իր հոր մաքուր օրինակին, որոշել է իր կասկածելի ձիրքը նվիրել պոռնկագրության, դրական ֆանֆարոնի կատարյալ տիպար է։ Գոնե այսպես թվաց ինձ իր բանակռվի մեջ։ Իր հոդվածներից մեկում նա ասում է,թե ապագայում իր հալածված պիեսը նրա համար բանալու է Ֆրանսիական ակադեմիայի դռները։ Եթե ճիշտ է այդ, ապա կարող եք երևակայել որպիսի պատմական ծաղր կլինի քառասուն անմահների տաճարին, որ իր դռները փակեց Բալզակի և Զոլայի առջև։


Մի ուրիշ բնորոշ կետ։ Իրանց կողմից պ. պ. Ֆլերսն ու Կայլավեն մի զորավոր զենք են համարում պ. Բրիսսոնի դեմ այն, որ իրանց պիեսն ունեցել և ունի այժմ իսկ ահագին աջողություն, այսինքն՝ լի հասույթներ է տալիս։ Իսկ ինչ է այդ պիեսը։ Եթե ներողամիտ աչքով նայենք' էժանագին և նույնիսկ փողոցային սրախոսությունների մի հավաքածու, իսկ եթե խիստ աչքով նայենք' պասկվիլ։ Գործող անձինք, ինչպես և առհասարակ այդ պարոնների մյուս պիեսներում, հայտնի քաղաքական անձինք են կամ մեծ պաշտոնյաներ՝ իրենց մասնավոր կյանքով։


ԱԲՈՎՅԱՆԻ ՄԱՀԱՐԶԱՆԻ ԱՌԻԹՈՎ

Կովկասյան ռուս և հայ լրագրերից տեղեկացա, որ Արովյանին շքեղ մահարձան կանգնեցնելու խնդիրը նորից ասպարեզ է գալիս:

Ինչպես հայտնի է, այդ համակրելի ձեռնարկության սկզբնապատճառը Բաքվի Հայոց Կուլտուրական Միությունն է։

Իր գործունեությունը գեղեցկացնելու և իր անունը անմահացնելու համար Միությունը չէր կարող հղանալ ավելի բախտավոր միտք:Մոտ մեկուկես տարի սրանից առաջ երբ լրագրերում կարդացի այդ համակրելի մտադրության մասին շտապեցի «Գործ» լրագրում հիացմունքս արտահայտել, Միևնույն ժամանակ արտահայտեցի այն միտքը, թե գործն ավելի հաջող գլուխ բերելու համար անհրաժեշտ, նույնիսկ պարտավորական է նշանակել մրցում, Պատկանյանին արձան