կանգնեցնող անձինք այս չեն արել և, ըստ իս, գործել են մի աններելի սխալ։ Հասարակական գրամով կատարվող ձեռնարկությունները պիտի կատարվին հասարակական քննադատության հսկողության տակ, ոչ ոք ունի իրավունք հանրային գործը ընտանեկան դարձնելու։
Բայց մի սխալ, որ գործվել է ազգային բանաաստեղծի հիշատակին վերաբերմամբ, չպիտի կրկնվի հայ վիպասանության հիմնաղրի վերաբերմամբ։ Անցյալի սխալները միշտ պիտի խրատական լինին մեզ համար, տարիները իրանց հետ պիտի ավելացնեն մեր փորձառությունը և ճաշակի նրբացումր։
Բաքվի Հայ Կուչ տուր. Միությունը Աբովյանի համար նշանակել էր արդեն պատկառելի գումար՝ 12.000 ռ.։ Ժամանա կին ես գրեցի, որ այդ գումարով հնարավոր է եթե ոչ շատ ճոխ, գոնե շատ պատվավոր գեղարվեստական դործ ուն են ալ։ Արդ, այժմ մասնավոր աղբյուրներից ինձ հաղորդում են, որ հարգելի Մ իությունը այդ գումարը անբավարար է համարել և ավելացրել է մինչև 18-000 ռ.։ Պատի՜վ նրա գիտակցությանը և ճաշակին։ Գումարն ավելի քան բավարար է այժմ և գեղարվեստը արժանի է մի այդպիսի զոհաբերության, թեկուզ հայի նման մի փոքրիկ, հետամնաց ազգից։
Այժմ ինձ վրա կրկնակի պարտք է դրվում նորից հիշեցնել մրցման անհրաժեշտության մասին։ Եթե Միությունը իր ձեռնարկած գործը կատարի ընտանեկան կերպով, հանձնելով այն առաջին դիմողին, կկատարի ոչ միայն սխալ, այլ ուղղակի հանցանք նախ հասարակության, ապա Աբովյանի հիշատակի և, վերջապես, գեղարվեստի դեմ, որ, իմ տեսակետից ամենագլխակորն է։ Եթե Միությունը այդ հանցանքը գործե, ապահով եմ, որ կարժանանա ոչ միայն ապագա սերունդների, այլև մեր ծադրին։
Սակայն հաճելի է ինձ համար համոզված լինել, որ Միությունը այդ հանցանքը չի գործի։ Ես հավատացած եմ, որ նա շատ լավ է զգում իր պարտականությունը։ Ուստի պիտի սպասել, որ նա շուտով կհրատարակե մրցում, կանխապես հրավիթելով գեղարվեստագետ անձերից մի հեղինակավոր ժյուրի։ Անցյալ անգամ ես առաջարկել էի, որ Միությունը այդ մրցմանը մասնակցելու հրավիրի ոչ միայն հայ, այլև օտար