Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/437

Այս էջը սրբագրված է

պ. Գյուրջյանը Մեծ Պալեի սալոնին ուղարկեց հրեք պղնձյա արձանիկներ և երեքն էլ ընդունվեցին, մի բան, որ հազիվ է պատահում։ Պ. Գյուրջյանը իր պրոֆեսորների ամենասիրեցյալ աշակերտներից մեկն է և իր ընկերների անկեղծ գովասանքների առարկան։ Տաղանդի հետ երիտասարդ հայ արձանագործր ունի նաև անզուգական աշխատասիրություն և շարունակ կատարելադործելու փափագ և եռանդ, ապացույց, որ նա էժանագին դափնիների վրա չի նիրհեցնի աստվածային տուրքը։

Նորերս ես, այցելելով երիտասարդ հայ արտիստի համեստ արհեստանոցը և, հիացած նրա գործերով, առաջարկեցի կաղմել։ Աբովյանի մահարձանի կաղապարը։ Այժմ նա զբաղված է հայ վիպասանության նախահոր կենսագրության և գործերի ուսումնասիրությամբ և շուտով կսկսի շինել մահ արձանի կաղապարը, որ հարկավ, ժամանակին կուղարկվի Բաքվի Կուլտուրական Միությանը։

Կրկնում եմ, հարդէլի Միությունը չպիտի շտապի։ Ավելի լավ է սպասել և մրցման միջոցով մի օրինավոր գործ ունենալ, քան շտապելով' պարդևել մեզ մի վայրիվերո բան։

ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

Ես թույլ եմ տալիս ինձ նորից դիմելու հայ թատրոնի խնդրին։ Առայժմ մի քանի խոսք մի խնդրի մասին։

Առիթը տալիս է ինձ «Հորիզոն»-ում կարդացածս մի քուր։

Մի թատերասեր Դրամատիկական ընկերությանը կտակել է 5.000 ռ.։

Հայտնի է, որ ընկերության այժմ յան վարչությունը ծախսել է բոլոր իր անձեռնմխելի զումարներր, որ, ըստ կանոնադրության, չուներ իրավունք ծախսելու։

Այդ, պետք է հուսալ, որ այժմ նա այդ գումարները կլրացնի վերոհիշյալ կտակով։ Ես համախոհ չեմ այն պարոն¬ների հետ, որոնք ընկերության այժմյան վարչությանը մեղադրում են այն անձեռնմխելի գումարները ծախսելու համար։ Հազիվ թե ինքը վարչությոլնր զոհ լինի, որ ստիպված է եղել