ՊԵՏՔ է ՇԱՐՈՒՆԱԿԵԼ
Եթե կա մի գաղափար, որ այսօր ամենքի համար տարական մի բան է և որի իրաղորձման համար, սակայն, մենք ոչինչ կամ գրեթե ոչինչ չենք արել դա հայերի և վրացիների համերաշխության գաղափարն է։
Այն օրից, որ ես աչք եմ բաց արել, հարյուրավոր ճառեր եմ լսել և հազարավոր հոդվածներ կարդացել, թե այդ երկու հարևան ազգությունների վշտերը .և ուրախությունները դասերի ընթացքում միևնույն աղբյուրից են բխել, թե նրանք պարտավոր են, իրանց փոխադարձ շահերի համար, միմյանց եթե ոչ սիրել, գոնե հարգել, թե սիրելու և հարգելոլ համար անհրաժեշտ է, որ նրանք, նախ և առաջ, միմյանց ուսումնասիրեն և ճանաչեն և այլն, և այլն։
Սակայն տասնյակ տարիներ են անցել, և գաղափարը մնում է սոսկ գաղափար։ Այն արյուն ու մարմին չի ստանում։ Այն մնում է օդային տարածության մեջ ինչպես մի տեսակ մշտական հողմի հնչյուն։ Այսօր մեր լսելիքը նույնիսկ ձանձրացել է, և պատահում են վայրկյաններ, որ մենք պատրաստ ենք մեր ականջները փակելու այդ միատեսակ, տաղտկալի և ներվեր գրգռելու ընդունակ հնչյունը Ասելու համար։
Ինչու։ Որովհետև այլևս երգը չէ, որ մեզ պիտի հափըշտակի, որքան ևս այն լինի գեղեցիկ և որքան ևս լավ Երդվի։ Մեզ գործ է հարկավոր, շոշափելի ապացույց, թե երգի բուն իմաստը ըմբոնել ենք և վայելում ենք նրա բարիքը։
Այնինչ այդ գործը չկա, գոնե այն չեմ տեսնում ասպարեզում ։
Ինչո՞վ կարող են երկու ազգություններ միմյանց ուսումնասիրել և ճանաչել, եթե ոչ իրանց մտավոր բերքերով։