И պնտք է այն ձևով կատարվի, ինչ ձևով կատարվում են համանման գործեր գեղարվեստագետ երկրներում։
Չեմ հասկանում նաև պ․ Տեր - Գևորգյանը ինչ տեսակ կոնկուրսի մասին է առաջ բերում այդ «ծանրակշիռ շարժառիթները»։ Թե՝ պ․ Բաշինջաղյանը և թե՝ ես պահանջում ենք ժյուրի և խորհուրդ ենք տալիս այդ ժյուրի հրավիրել անպատճառ Թիֆլիսում, վասնզի, որքան մեզ հայտնի է, Բաքվում չկան արտիստներ։ Արտիստ եմ ասում, ոչ թե դիլետանտ գեղարվեստագետներ, որովհետև արտիստի գործը պետք է արտիս տները քննեն։
Կրկնում եմ և երեքկնում առանց հեղինակավոր ժյուրիի չպիաի որևէ որոշում կայացնել։ Ինձ թվում է, որ այլևս կարիք չկա նոր արձանագործների դիմելու։ Եթե պ. Տեր-Գևորգյանի թված արձանագործները ամենքը ներկայացրել են իրանց էսքիզները, արդեն ժամանակ է այդ ժյուրին հրավիրելու։ Թող նա որոշե, թե որի գործն է արժանի Աբովյանի հիշատակին և, մանավանդ, որի գործն է գեղարվեստական։
Կուլտուրական Միրւթյունը չարաչար կսխալվի և կզղջա, հթե ժյուրի չհրավիրե։ հա իմ վերջին խոսքը։
ՓՈՔՐԻԿ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
« Հորիզոն»֊ի երեկվա «Հին ցավ» վերնագրով առաջնորդողը խոսելով Կովկասյան ազգությունների փոխադարձ հարաբերությունների մասին, ի միջիայլոց, ասում է․
«Մի քանի օր առաջ Շիրվանզադեն նորից արծարծեց այդ որն անմիջապես արձագանք գտավ մեր հարևան վրացիների մեջ։ Այսօրվա «Թուրք մամուլի շուրջը», «Գյունաշ» լրագրից բերված կտորը նույնպես ցույց է տալիս, որ հարցը դեռ հնացած չէ և կարիք ունի արծարծվելու։
Սակայն ի՞նչ նշանակություն ունի հարցը արծարծելը միայն, երբ գործնական քայլեր չեն արվում և այլ