Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/461

Այս էջը սրբագրված է

գր կարող է բրձրանալ միայն այն ժամանակ, եթե ես թևերս ետ քաշեմ, բռունցքներս ամրացնեմ, ասպարեզ ընկնեմ, աջ ու ձախ հարվածներ տամ։ Գիտեմ, որ դրանք այն տեսակ արարածներից են, որոնց մասին ֆրանսիացին ասում է. Polgnez vilain, il vous ooindra, Oignez vilain, il vous poindra.

Բայց ես վաղուց եմ զզվել լրագրական բռնցքահարությրսնից:

Արդ, ես համոզված եմ, որ իմ ընթերցողը կդատապարտի ինձ, եթե ես վեճի բռնվիմ այդ պարոնների հետ, որոնց անունները հասարակության համար դատարկ հնչյուններ են։ Ին՞չ արած չի կարելի մարդկանցից պահանջել ավելին, քան նրանք ընդունակ են տալու։ Այդ պարոնների ասպետության քաղաքակրթության աստիճանը այդչափ է, այդչափ էլ պիտի մնա։

Բայց կա մեկը, որին ես անպատասխան թողնել չեմ կարող։ Մի մարդ, որ երբեք չի ղեկավարվել և չի էլ կարող ղեկավարվել անմաքուր մոտիվներով։


Դա բժ. Աղասարյանն է, որ ասպարեզ է գալիս իմ դեմ «Մշակ»-ի № 31-ում։ Մի անձ, որին հարգել եմ ծանոթությանս առաջին օրից:


Ես չգիտեմ ինչ հիման վրա է կարծում պատկառելի բժիշկը, որ ես վշտացած եմ նրա քննադատական փորձից իմ «Արմենուհի» պիեսի մասին և այդ փորձից դրդված եմ գրել իմ հոդվածը։


Նրա «քննադատությունը» ես կարդացել եմ ամենայն սառնասրտությամբ, ինչպես ամենայն անտարբերությամբ լսեցի նրա բերանացի շնորհավորումները և կոմպլիմանները «Արմենուհու» մասին՝ ներկայացման երեկո։ Ամեն մի անատ ունե իրավունք ունենալու իր կարծիքը այս կամ այն գործի մասին, ինչպես և ամեն մի հեղինակ ունե իրավունք այդ կարծիքին նշանակություն տալ կամ չտալ։ Այդ ու՞ր երթար, եթե մի պիեսի հեղինակը վշտանար կամ ուրախանար 700—800 հանդիսականներից յուրաքանչյուրի կարծիքով։ Բժ.Աղասարյանը, որ ինձ պատիվ էր արել գալով իմ պիեսի կայացմանը, իմ աչքում մի սոսկ հանդիսական է,ավելի, ոչ պակաս։ Պա՞րզ է...