Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/463

Այս էջը սրբագրված է

Ամեն բան չափ ունե, բացի այն կատաղի արշավանքից, որ միշտ վարել է և վարում է հայ պարբերական մամուլր հայ գրականության դեմ։ Տարիներով աշխատում ես, երկ հորինում, տպում, րնդունված ավանդության համեմատմ իմի օրինակ ուղարկում խմբագրություններին, և ոչ մի խելացի խոսք լրագրի մեջ։ Միշտ նախանձ, միշտ մաղձ, քստմնելի ժահր և հիշոցներ, հիշոցներ, անվերջ հիշոցներ...


Եվ այդ հալածանքի մեջ դեր են կատարել և կատարում են այսօր էլ ոչ միայն տգետները, այլև համալսարանականները, այն տարբերությամբ, սակայն, որ վերջինները ավելի անողոք են, ավելի ինքնահավան։

Ա՜հ, հարգելի պ. Աղասարյան, մեծամիտները մենք հեղինակներս չենք, այլ մեր «քննադատները»։ Նրանք են մեծամիտներ, որոնք իրանց համալսարանական վկայականով տեղի ու անտեղի մեր գլխին ընկույզ են կոտրում։ Նրանք են մեծամիտներ, որոնք կարծում են, թե իրանք, միմիայն իրանք են կարդում, ուսումնասիրում, հարստացնում իրանց միտքը և ճաշակը, իսկ մենք խեղճ հեղինակներս, աշխարհից տեղեկություն չունենք։


Նրանք են չտեսներ, որոնք երևակայում են, թե համաշխարհային հանճարների երկերը միայն և միմիայն իրանց համար են տպվում ու տարածվում։ Նրանք են պարվընյուներ, որոնք միամիտ ընթերցողների աչքերին թոզ փչելու համար միմյանց հետևից շարում են նշանավոր անուններ, որպեսզի ցույց տան, թե իրանց գրականական-գեղարվեստական պաշարը հարուստ է։ Վերջապես, նրանք են չտեսներ, որ կարծում են, թե միայն և միմիայն իրանք են բախտ ունեցել հռչակավոր գիտնականների և փիլիսոփաների դասախոսություններ լսելու։


Այո , հարգելի բժիշկ, մենք էլ գիտենք, որ եվրոպական ազգերը ունեն շատ մեծ գրողներ և արվեստագետներ։ Բայց մենք գիտենք նաև, որ նույն եվրոպական ազգերն ունեն և մեծ ընթերցողներ և մեծ թատերական հանդիսականներ։ Եթե դուք, համալսարանականներդ, որ այնքան պարծենում եք ձեր գրրպանի թղթի կտորով, և ամեն րոպե մեր երեսովն եք տալիս մեր փոքրությունը, թույլ տվեք հարցնել. «դո՞ւք ով եք»։ Դուք, բժիշկներ, կարո՞ղ եք ձեր շարքերում ցույց տալ մի Պաստյոր,