Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/479

Այս էջը սրբագրված է

Բшյց ես կաշխատեմ զսպել իմ հիացմունքը մեծանուն դրամատուրգով և մի քանի խոսքերով բնորոշել նրա գրական պատկերը, որպեսզի չձանձրացնեմ ձեր բարեհաճ ուշադրությունը։


Սունդուկյանցի մասին խոսելիս սովորություն է դարձել ասել, թե մինչև Նա մենք թատերական գրականություն չենք ունեցել և թե նա է այդ գրականության հիմնադիրը։


Այս կարծիքի մեջ կա մի փոքրիկ անարդարություն և, միևնույն ժամանակ, մի խոշոր ճշմարտություն։


Թատերական գրականություն մենք ունեցել ենք մինչև Սունդուկյանցն էլ։ Եթե ոչ մենք՝ ռուսահայերս, գոնե տաճկահայերը։


Ավելի հեռուն չգնալու համար հիշենք Կարինյանցի, Հեքիմյանցի, Պեշիկթաշլյանի, Դուրյանի և այլոց անունները, որպեսզի տեսնենք, որ Սունդուկյանցով չէ սկսվում հայ թատրոնական գրականությունը։


Այս է փոքրիկ անարդարությունը։

Բայց ավելի կարևորն է մեզ համար տիրող կարծիքի մեջ եղած խոշոր ճշմարտությունը։ Այդ այն է, որ մինչև Սունդուկյանցը հայ թատերական գրականությունը չէ համապատասխանել յուր կոչմանը ոչ յուր ներքին իմաստով և ոչ արտաքին ձևով։ Մինչև Սունդուկյանցը թատրոնը հայ դրամատուրգների համար եղել է ուրիշ ոչինչ, եթե ոչ մի տաճար, որի րեմից իրանք քարոզել են ազգային կամ կրոնական մոլեռանդ գաղափարներ։ Եվ փոխանակ բեմական֊գեղարվեստական երկերի, նրանք կերակրել են մեզ վարդապետական քարոզներով ավելի կամ պակաս տաղանդով հորինված։


Ասպարեզ է գալիս Սունդուկյանցը և մի հարվածով կրաբում է բոլոր կապերը յուր նախորդների ու ժամանակակիցների հետ։


Իսկական վերանորոգչի համարձակությամբ Նա ասում է,«Պ․ այդպես չեն յորինիլ թատերական, գեղարվեստական երկերը, ինչպես յորինում եք դուք ձեր Շուշանիկը, Վարդանանց պատերազմը, Արա գեղեցիկը և այլն, այլ ահա թե ինչպես»։


Եվ նա հորինում է յուր անմահ Պեպոն: ' 479