Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/496

Այս էջը սրբագրված է

Եթե իրականությունը վերցնենք, սեռական կրքերի հագուրդ տալու մեջ ավելի մեծ կեղծիք է տղամարդը, քան կինը, որովհետև նա շատ անգամ ավելի է խաբում ու դավաճանում, քան կինը։


Բայց ոչ, պ. Արցիբաշևը և նրա նման մոդային գրողներրը կնոջ համար ստեղծել են մի ուրույն աշխարհ, ուրույն հոգեբանություն և ուրույն ճշմարտություն։ Կինը ապականված է ոչ նրա համար, որ մարդ ստեղծված է, այլ որովհետև կին է։ Նա ապականում է տղամարդուն իր մերձավուությամ, հետևաբար, նրան պիտի մատներով խեղդել, որպեսզի տղամարդ կոչված երկնային անապական էակը վրիժառու լինի և ստանա հոգեկան վարձատրություն։


Եվ պ. Արցիբաշևը խղճի ամենայն հանգստությամբ իր «հերոսներից» մեկին ստիպում է խեղդել իր դավաճան կնոջն ու նրա մարմինը թավալել իր ոտների տակ։ Խեղդում է այն տղամարդուց դրդված, որ այդ կնոջը ապականողներից մեկն է եղել։


Կատարյալ հոտենտոտային աշխարհայացք։

Թող ինքը՝ աստված հեռու պահի հայ բեմը այդ տեսակ երկերից։

ԳՈՆԵ ՄԻ ՔԻՋԱՄՈՒ


Այն օրից, որ ես դադարել եմ գրել «Հորիզոն» լրագրում, մանավանդ, այն օրից, երբ այդ լրագիրը ետ եմ դարձրել խմբագրությանը, չկամենալով կորցնել ժամանակս նրա խոր «փիլիսոփայական» շարադրությունները կարդալով, սկսվել է իմ դեմ մի անօրինակ արշավանք։ Մի արշավանք, որ «Հորիզոն»-ի խմբագրությունից տարածվել է փողոցները, և ես քայլ անпամ չեմ կարողանում անել առանց վիրավորական խոսքեր լսելու զանազան թերուս համբակներից։


Արշավանքն ավելի սաստկացել է այժմ, երբ ես սկսել եմ աշխատակցել «Մշակս»-ում և, անկասկած, նա քանի գնա, այնքան ավելի պիտի կատաղի։