Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/497

Այս էջը սրբագրված է

Հայ գրողի տխուր ճակատագիրն է միշտ հալածվել։ Այսպես են եղել իմ նախսրդներր, այսպես են ներկաները, այսպես էլ պիտի լինեն մեր հաջորդները։ Դա մի ախտ է հայ մամուլի մեջ, որ, երևի երըեք չպիտի արմատախիլ լինի։

Ես ոչ ժամանակ ունեմ, ո՛չ ցանկություն այդ ախաի դեմ կռվելու, համարելով ամեն մի կռիվ ապարդյուն, Ահա ինչու ես վճռել եմ արհամարհանքի դատապարտել իմ դեմ եղող բոլոր լրագրական և փողոցային հարձակումները։ Թող «Հորիզոն»-ը և նրա փոքրավոր «Կովկասի լրարեր»֊ը որքան կամենում են քարկոծեն իմ «Չար ոգի»-ն էլ, իմ «Նամոլսո֊ն էլ և իմ «Կործանվածն» էլ, իմ բոլոր երկերն էլ, այդ ինձ մազաչափ վշտացնել չէ կարող, որովհետև վշտանալ կարելի է միայն այն ժամանակ, երբ վշտացնողի կարծիքին չափ նշանակություն ես տալիս։

Բայց կա մի բան, որ պետք է գարշելի լինի ամենքի համար, թեկուզ «Հորիզոն»-ի էջերում։ Դա բացարձակ ստախոսությունն է։

Ոմն Ֆակիր այդ երեկվա լրագրի համարում տպել է մի ֆելիետոն, ուր նա, ստախոսություններ անելով, ասում է, թե ես Փարիզից «Գործ» լրագրում դրել եմ, թե «ամոթ է, խայտառակություն, սրիկայություն է, որ հայ ազգը սեփական թատրոն ունենալու մասին մտածե...» ։

Կարելի է ստել, կարելի է զրպարտել, կարելի է կեդծել, բայց այդչափ բացարձակ, այդ արդեն ես չգիտեմ, կարող է անել նույնիսկ ամենավերջին սրիկան։

Ես Փարիզից «Գործ» լրագրում գրել եմ մի շարք հոդվածներ թատրոնի մասին, այդ ճիշտ է. բայց ես երբեք չեմ գործածել այն բառերը, որ ինձ է վերագրում պ. Ֆակիրը, այն էլ չակերտների մեջ։

Փաստը հետևյալն է։ Այն ժամանակ, երբ ես Փարիզ էի, Թիֆլիսի լրագրերում կարդացի, որ մի խումբ թատրոնին անձնըվեր անձինք աշխատում են սեփական թատրոն շինել. Հիշված էր մի համեմատաբար համեստ գումար, եթե չեմ սխալվում 150 000 ռ., և մարդիկ հույս ունեին այդ գումարով թատրոն կառուցանել. Դրա դեմ էր, որ ես գրեցի։ Ես գրեցի, թե, եթե արդեն միտք կա թատրոն շինելու, պետք է շինել օրի-


17 Շիրվանզադե, Երկերի ժողովածու, Հ, I