Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/498

Այս էջը սրբագրված է

ձևավոր թատրոն, որ կարողաՆա մրրել Արքունական և Արտիստական թատրոնների հետ, որ 150 000 ռուբլով ոչ թատրոն, այլ բալագան միայն կարելի է շինել։

Նույն կարծիքի եմ և այժմ, նույն կարծիքն եմ հայտնել և իմճ ((Մշակյհ֊ում տպված հոդվածում և նույն կարծիքին պետք է մնամ միշտ։

Որ ես ((«խայտառակություն և սրիկայություն» համարեմ հայ ազգի սեփական թատրոն ունենալը' այգ արդեն ավելի քան ծիծաղելի է ոչ միայն ինձ ճանաշողնելւի, այլև լճանաչողների համար։

Գոնե մի քիչ ամոթ ունեցեք, երբ ստում եք և զրպարտում։

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ

1

Այս անգամ հայ թատրոնի մասին խոսելու առիթ է տալիս ինձ Թիֆէիսի հայ դերասանական խմբի ռեժիսյոր պ. Սեվումյանի ((«Զեկուցումը», որի տպագրված օրինակը ձեռքիս տակն է։

Այդ զեկուցումը, որ հեղինակը կարդաց Հայ Դրամատիկական Ընկերության այս տարվա հունիսի ընդհանուր ժոդովում, թատրոնի մասին շատ բարեկամաբար խորհող մի մարդու գործ է։ ճշմարիտ է» նրա մեջ արտահայտված մտքերի և քննադատության մի մասը վաղուց է ընդհանուր տեղեր ղարձեք մամուլի մեջ, բայց կան նաև մի քանի՝ լրջությունից ոչ զուրկ՝ խորհրդածություններ, որոնց անուշադիր թողնել չի կարելի։ Կան նույնիսկ նոր առաջարկություններ, որոնց մասին մտածելը ժամանակի պահանջ է։

Հետևաբար, թող ներվի ինձ, առիթ բռնելով պ. Սևումյանի գրքույկը, մի անգամ ես արտահայտվել հայ թատրոնի ցավերի մասին առհասարակ։ Դա իմ սրտին ամենամոտիկ խնդիրն է։

Իր զեկուցման սկզբում պ. Սևումյանը խոսում է Կովկասյան