Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/504

Այս էջը սրբագրված է

ցեք հիմք։ Հայ թատրոնը հող չունի, սեփական շինություն։ Հայ բեմը ստիպված է Մոլիերի և Գյոթեի երկերը փորձել ինչոր խոնավ, կիսախարխուլ մասնավոր կացարանում, ուր ոչ դեկոր կա և ոչ ուրիշ կարևոր պարագաներ։ Ի՞նչպես խեղճ խումբը լավ խաղա, երբ նա հազիվ շաբաթը մի անգամ մի. ջոց ունի կանոնավոր բեմ տեսնելու։ Ինչպես լավ հագնվեն և ծիծ աղ չշարժեն հայ դերասանները, երբ նրանց վարձը հազիվ բավականանում է իրանց օրվա պարենին։ Ի՞նչպես ունենալ ընտիր ռեպերտուար, երբ միջոց չկա երիտասարդ գրողներին խրախուսելու։ Ի՞նչպես ունենալ լավ թարգմանություններ, երբ միջոց չկա թարգմանիչներին լավ վարձատրելու։ Ի՞նչպես ներկայացնել բարդ դեկորասիոն պահ անջող պիեսներ, երբ դրամ չկա ոչ միայն նոր դեկոր շինելու, այլ նույնիսկ հինը վերանորոգելու համար։ Ի՞նչպես պահել ընտիր դերասանուհուն, երբ միջոց չկա նրա ռոճիկը ամսական 50 ռուբլով ավելացնելու ծերության շեմքին հասած հասակում։ Ի՞նչպես գրավել բեմի համար նոր ուժեր, երբ հները քաղցած փորով թափառում են փողոցներում և միջոց չկա նրանց անգործությունը կամ ծերությունը կենսաթոշակով ապահովե լու։

Ավա՛ղ, առանց նյութական ապահովության, այն էլ կատարյալ ապահովության, օրինավոր թատրոն ունենալ անհընարին է, երազ։

Ասել, թե տվեք լավ թատրոն, և նյութական ապահովությունն ինքնըստինքյան կգկնշանակե գործը ծաղրել։ Առաջ լավ ապահովություն, հետո լավ թատրոն—ահա ուղիղ ճանապարհը։ Իսկ լավ ապահովության համար նախ և առաջ պիտի ունենալ սեփական ազգային թատրոնի շինություն։

Այդ շինությունը երբեք ձեռք չի բերվի ներկայացումների հասույթներով, թեկուզ ամեն անգամ թատբոնը ծայրեիծայր լիքը լինի։ Դա մեկենասության գործն է։

Մյուս անգամ կխոսեմ .լեպերտուարի մասին։