Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/505

Այս էջը սրբագրված է

3

Նորություն չէ այն միտքը, թե առանց առողջ ռեպերտուարի թատրոնի վերածնության համար գործադրված բոլոր ջանքերն ապարդյուն են։

Տողերիս հեղինակն այս մասին շատ անդամ է դրել։ Գրել են նաև ուրիշները։

Առողջ ռեպերտուար ասելով, ես հասկանում եմ նախ և առաջ ինքնուրույնը։ Կերակրել հայ թատրոնը միայն թարգմանականով կնշանակե ենթարկել նրան հյուծախտ ստանալու և մահացման վտանգին։ Չկա աշխարհի երեսին մի ազգ, որի թատրոնը թարգմանական պիեսներով ապրելու ցնորքն ունենա։ Ծախսեցեք թեկուզ միլիոններ, ունեցեք թեկուզ տասնյակ հանճարեղ դերասան ու դերասանուհիներ, չեք փըրկիթ ատրոնր, եթե չունեք ինքն ուրույն պիեսներ։

Բայց ինչպես ստեղծել ինքնուրույն ռեպերտուար։ Այն մթնոլորտը, որով ներկայումս շրջապատված է հայ թատրոնը, միանգամայն հեղձուցիչ և սպանիչ է հայ դրամատուրգի այի համար։ Դա միայն նյութական պակասությունը չէ և ոչ էլ վարչությունների թուլությունը կամ դերասանական խմբերի տկարությունը։ Կան ավելի խոր պատճառներ, որոնք թաքըված են հասարակության անկուլտուրականության մեջ։

Մենք դարավոր ստրկությունից հոգեպես աղավաղված և մտավորապես այլանդակված մի ազդ ենք, որի նմանը չեմ կարծում թե լինի մի ուրիշը' աշխարհի երեսին։ Ոտնատակ անել մեր սեփականը և խոնարհվեք ու խունկ ծխել այն բոլորի առջև, ինչ որ օտարներից է դալիս, ահա մեր հատկանիշը կյանքի բոլոր ասպարեզներում։ Տեսեք որպիսի ստրկական Լեզվով է խոսում Հայը օտար թատրոնի, օտար գրականության, օտար հեղինակների մասին և ինչ հանդուգն և անպատկառ ոճ է գործածում, երբ խնդիրը վերաբերում է սեփականին։ Եվրոպական բոլոր սզդերի մեջ առաջ սեփականը, մայրենին է, ապա օտարինը, թեկուզ սեփականը հազար անգամ թույլ լինի օտարինից։ Մեզանում, ընդհակառակը, օտարի ոչնչությունն անգամ բարձր է սեփական արմանավորից։