Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/506

Այս էջը սրբագրված է

Թող ներվի ինձ մի քանի խոսք ասել իմ վերաբերմամբ։Ես չեմ հիշում իմ պիեսներից և ոչ մեկը, որ իր առաջին ներկայացումից հետո չլինի ենթարկված սոսկալի հալածանքի։Չեմ հիշում մի պիես, որի մասին գործածված չլինի հետևյալ«գոհարներից» մեկնումեկը կամ բոլորը միասին.

«Սյուժետը հնամաշ է... «Վերին աստիճանի ձանձրալի ցրվածք... «Հեղինակը գաղափար անգամ չունի բեմի մասին։ «Պիեսը ծայրեիծայր մի թյուրիմացություն է։ «Պիեսն անմիտ բան է... «Պիեսը տափակ մտքի արտահայտություն է* «Հե ղին ակն ուդղա կի անշնորհք է։ Կամ ավելի լավերը. «Հեղինակը տգետ է, անկիրթ... «Պիեսը անբարոյականություն է քարոզում։ «Պետք է դեն շպրտել... «Չպիտի թույլ տալ բեմն ապականելու»։ Եվ այլն, և այլն, և այլն։


Շատերն իմ պիեսները «դեն շպրտելով» չեն բավականացել։Նրանք աշխատել են ինձ էլ դեն շպրտել և ոչ միայն թատրոնից ու գրականությունից ։Այլև հասարակությունից, այլև կյանքից:Եղել են և այնպիսիները («Նոր դար»), որ մտել են իմ ընտանեկան հարկի տակ, կատարել են այնտեղ խուզարկուի դեր, վշտացրել են իմ զավակներին, տակնուվրա են արել ամեն մի սրբություն և փողոց նետել։

Ճմարիտ է, իմ երկերը դեն չեն շպրտվել հասարակության մի փոքրիկ մասի շնորհով, որ ամուր ձեռներով պահպանել է նրանց։Ճշմարիտ է, ինձ գրականությունից և թատրոնից դուրս շպրտել կամեցողները վաղ թե ուշ իրանք և շպրտվել և այսօր էլ շպրտվում են, դեռ հույս ունեմ դաոձյա պետք է շպրտվեն, ճշմարիտ է, վերջ ի վերջո «տգետը, անկիրթը, տափակ մտքի տերը, անշնորհք մրոտողը» մի օր դարձել է հենց նույն հալածողների խոսքով, «տաղանդավոր դրամա տուրդ» (չգիտեմ ինչպես):Բայց չէ որ կատաղի հալածանքներր միայն ինձ չեն վնասել, այլ թատրոնին ու գրականությանը։