Այո, թատրոնին ու գրականությանը, որովհետև իմ կրած հալածանքները եղել են և են շատ երիտասարդ գրիչների աչքում մի դառը պերսպեկտիվ իրանց համար, Նրանք զգացել են, որ իրանց ևս սպասում է միևնույն ճակատագիրը, և այգ զգացումը ազդել է ու ազդում է նրանց հոգեկան եռանդի վրա Արդարև, ո՞ւմ համար գրես, ինչո՞ւ համար զոհես կյանքդ, երբ թե առաջ և թե հետո քո միակ վարձը լինելու են ծաղրը, վիրավորանքը և փողոցային հայհոյանքները...
Կուսակցական հաշիվներից, անձնական կրքերից, հայյի սիրտն ու հոգին կրծոտող սև նախանձից բաղկացած մի այդպիսի սոսկալի մթնոլորտում տաղանդներ ծնվել և մանավանդ ապրել չեն կարող։
Հիշեցնենք ինչ կատարվեց դեռ այս վերջին օրերը Թեհրանի նման մի ասիական ետ ընկած վայրում։ Թատրոն են գալիս շուկայում գնած սուլիչներով, ինչ-որ ֆեսավոր անձնավորությունների առաջնորդությամբ, մի խումբ կիսավայրենիներ և սկսում են սուլել հայ դերասանական խմբին։ Ո′չ, նրա ղեկավարին, և ո՞ւմ։ Հայ թատրոնի պարծանք, 30 տարի նրան անընդհատ ծառայած, օտարներից անգամ ճանաչված ու հարգված դերասան Աբելյանին։ Եվ սուլում են այն ժամանակ, երբ թատրոնում ներկա են օտարազգիներ, երբ ամերիկական դեսպանն անգամ հիացած է հայ դերասանի սքանչելի խաղով։ Սուլում են «Տրիլբի» պիեսի մեջ Սվենգալիի դերում, այն դերում, որի մեջ նա, նույնիսկ ռուս մամուլի խոստովանությամբ, առաջինն է ամբողջ Ռուսիայում։ Կարծես, Թեհրանի աղբակույտերով լի փողոցներում երբևիցե թատրոն է եղել։ Կարծես, նրա հայ հասարակությունը երբևէ տեսել է Աբելյանի խմբից ավելի լավ խումբ։ Կարծես, կոպիտ ասիականումեջ ծնված ու սնված ներվերը մի օր այնքան Նրբացել են, որ կարող են զգալ գեղարվեստի մեջ լավն ու վատը։
Եվ գտնվում են մարդիկ (գուցե տեղական ուսուցիչներից) որ այդ մասին թղթակցություններ են գրում մամուլին մի առանձին հոգեկան հաճույքով։ Եվ գտնվում է, ինչպես ինձ ասացին, ինքն իրան լուրջ համարող մի լրագիր, որ սրտի բերկրությամբ տպում է այդ թղթակցությունները, առանց