Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/51

Այս էջը սրբագրված է

որ կարելի է, ըստ ցանկության, մի օրում ոչնչացնել մեր տպագրական անբարոյականությունը։ Այդ նկարելի է, ըստ որում տարիներով արմատացած բարոյական ախտը երբեմն տասնյակ տարիներով չէ մաքրվում։ Բայց կան միջոցներ, որոնցով կարելի է գոնե ընդդիմադրել այդ ախտին։ Եվ այդ միջոցներից ամենագլխավորն է, մեր նկարագրած դեպքում, ներկա հայ մատենախոսությունը մաքրել մանր֊մունր հողիների կեղտոտ կրքերից։ Դորա համար մի բան է առայժմ հարկավոր, այն է, որ հայ գրականության պատիվը հարջոդ և նորա կանոնավոր զարգացման անկեղծ նախանձախնդիր, բարոյական անձինք, որոնք, միևնույն ժամանակ, անկախ մարդիկ են և ունեն բազմակողմանի գրականական զարգացում և գրելու սեր, հանձն առնեին վարել մեր մատենախոսությունը։ Այդպիսի անձինք մեզանում կան, բայց գրականության մեջ հայտնի չեն զանազան թյուրիմացությունների պատճառով։ Անհրաժեշտ է, որ այդ անձինք ունենան միայն մի փոքր ինքնավստահություն, և նոքա կարող են, չենք ասում քննադատներ, այլ գոնե հասարակ, բարեխիղճ մատենախոսներ լինել և կարող են մեր երևան եկող գրքերը ենթարկել մի որոշ գատաստանի և հետո ներկայացնել ընթերցող հասարակության։ Այնուհետև գուցե կարելի լինի հուսալ, որ մի ժամանակ կունենանք գրականական քննադատություն, այս բառի ընդարձակ նշանակությամբ։


ԱԴԱՄՅԱՆԸ ՕԴԵՍԱՅՈԻՄ


Մեր թատրոնական բեմը այս ձմեռ մահաքնի մեջ է, իսկ Ադամյանի տաղանդին, հարկավ, անհարմար էր մնալ Թիֆլիսում և ողբալ յուր հայրենակիցների վրդովեցուցիչ անտարբերությունը։ Ուստի նա կատարյալ իրավամբ այժմ օտար երկրներում օտար հասարակության ապացուցանում է, թև հայերը թատրոն չունեն, բայց ունեն մի դերասան, որ կարող է պատիվ բերել Եվրոպայի առաջնակարգ թատրոններին։

Պ․ Ադամյանը Օդեսայում ռուս խմբի հետ խաղացել է «Համլետ» և «էՕթելլո», և երկու դերերի մեջ էլ տեղային լրագիրները հիացած են նորա խաղով։ Առաջին ներկայացմանը,