Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/519

Այս էջը սրբագրված է

Ամսիս 21-ին «Պրագա» հյուրանոցում կկայանա մի ուրիշ, ավելի մեծ ժողով, ուր նորից կկարդացվի կանոնադրությունը և կստորագրվի հիմնադիրներից, Նոր ընկերության համար կառավարությունից թույլտվություն ստանալու աշխատանքը հանձն առան իրավաբաններ Ջիվելեգյանը, Մյասնիկյանը և նկարիչ Գևորգ Յակուլյանը։

Արդյոք այդ ընկերությունը կկարողանա եթե ոչ արմատախիլ անել, գեթ չափավորել հայի վանդալիզմը։

Կապրենք, կտեսնենք։

2

Մոսկվա է եկել ֆուտուրիզմ կոչված իբր թե գրականգեզարվեստական դպրոցի հիմնադիր իտալացի Մարինետտեն,

Մոտ հինգ տարի սրանից առաջ, երբ ֆուտուրիզմի մասին Ռուսիայում գաղափար չունեին, և երբ ռուս գրողների մի մասը և սրան կապկորեն հետևող հայ տնածին «ռեֆորմատորները» ֆրանս֊բելգիական, վաղուց իր սնանկությունը ցույց տված, սիմվոլիզմի տականքներն էին լիզում, ես Փարիզից մի հայ լրագրում ավետեցի ֆուտուրիզմի ծննդյան մասին։ Ավետեցի իմ այն հայրենակիցներին, որոնք դոնքիշոտյան բոդֆորտներ հագած և միշտ թեթև գրական պաշար շալակած՝ պատրաստ են վազել ամեն մի նորության ետևից, լինի այդ նորությունը հիմ արներից հիմարագույնը։

Ֆուտուրիզմը բնականաբար հետո արձագանք գտավ Ռուսաստանում Այսօր նա արդեն բավական զբաղեցնում է ռուս մամուլը։ Հայ «նորագույն» անկրակ և անարյուն «գրականության» մեջ նա տակավին մուտք չէ գործել, բայց, հավատացած եմ, պիտի գործե... Նորամուության ախտը մեծ մասամբ երկչոտության հետևանք է։ Ինչպես կան կանայք, որ անչափ վշտանում են, երբ վերջին մոդայով չեն հագնվում, նույնպես և կան շատ մարդիկ, որոնք սարսափում են չհետևեք ամեն մի նորության' գրականության և արվեստների աշխարհում։ Այդպիսի ների համար չկա ավելի մեծ երջանկություն, քան կոչվել «ժամանակակից», թեկուզ այդ կոչման հետ կապված լինի մարդկային ակնհսրսո տխմարություն։