Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/521

Այս էջը սրբագրված է

թյուն, երբեք օտարներին չպետք է պարծանքով աոաջնորդեն դեպի իրանց փոշոտ թանգարանները և հնությունից նեխված տաճարները։ Նրանք պիտի պարծենան իրանց ներկա հարըստությամբ և ոգևորվեն ապագա Իտալիայով։


Ես առաջ կբերեմ Մարինետտիի աֆորիզմներից մի քնիսը, և դուք կարող եք մոտավորապես գաղափար կազմել նրա դպրոցի մասին։ Պետք է ասել, որ այդ մարդը ջերմ հայրենասեր է, ահա ինչու նա ասում է, թե Ադրիական ծովը պիտի լինի իտալական լիճ։


Նա պատերազմասեր է, ուստի նրա «Տրիպոլիսի պատերազմը» մի մոլեռանդ տուրք է անողոք Մոլոխին։


Պատերազմը,— ասում է Մարինետտին,— աշխարհի միակ առողջապահությունն է։


Լինելով ջերմ երկրպագու պրոգրեսի, նա իրավացի է համարում ամեն մի առաջադիմություն, նույնիսկ վնասակարը,որովհետև նա շարժում է, կյանք, պայքար և հույս։


Պետք է ատել բոլորը, ինչ որ հին է և հայտնի, պետք է սիրել նորը և անսպասելին։


Խաղաղ կյանքեր մեռելություն է։ Նա է հերոս, ով սիրում է վտանգները և ամեն օր պատրաստ է նրանց ենթարկելու իր անձը։


Մարդը փոփոխական է։ Պետք է հավատալ, որ մի օր նա պիտի ունենա թևեր։


Թող կորչեն թանգարաններն ու գերեզմանատները։ Կեցցեն աղմկալի վոկզալները, հսկայական գործարանները, պատերազմական հրեշավոր նավերը, ածուխը, վառոդը, նորագույն հրացանը, ռադիոն, աերոպլանը, այն բոլորը, ինչ որ հնարել է ներկա մարդը, և պիտի հնարե ապագա մարդը։


Հեռու գրականությունից մարդկային «եսը»։ Ի՞նչ ասել է հոգեբանական վերլուծում մարդկային էության. պետք է նկարագրել նյութը և նրանով միայն հափշտակվել։ Չկա ֆուտբոլիստ - բանաստեղծի համար ավելի հետաքրքրական բան, քան դաշնամուրի կլավիշների շարժումը, կինեմատոգրաֆի լռություՆը, թնդանոթի ծուխը, գործարանների հսկայական մեքենաները։

Ֆուտուրիզմը ատում է կանանց, կամ գոնե՝ այժմյան 521