Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/525

Այս էջը սրբագրված է

րիչը տվել էր մի թղթավաճառի՝ իր աղջկա համար վերցրած մի զույգ կոշիկների փոխարեն։


Քուինջի։ Տարօրինակ մարդ է եղել այդ հույնը։ Արժե մի քանի խոսք ասել նրա մասին։


Հասարակ գյուղացու զավակ, նա իր համար ուղի է բաց արել սոսկ իր տաղանդի ուժով։ Առաջին անգամ նա ասպարեզ է եկել, եթե չեմ սխալվում, 80֊ական թվականների սկըզբին միայն մի նկարով։ Եվ այդ մի հատիկ նկարը ահագին աղմուկ է առաջացրել։ Մեծ իշխաններից մեկը գնել է այդ նկարը 5.000 ռուբլով և այնքան սիրել, որ միշտ ճամփորդության ժամանակ հետն է վերցրել։ Տարիներ անցած՝ Քուինջին ցուցադրել է դարձյալ մի նկար և այնուհետև փակվել է արհեստանոցում և աշխատել միայն և միմիայն իր համար։ Նա գնել է Պետերբուրգում մի տուն շատ էժան գնով և վաճառել շատ մեծ գումարով, գնել է Սև ծովի ափերում մի կալվածք դարձյալ էժան գնով և վաճառել դարձյալ մեծ գումարով։Այսպիսով հարստանալով, նա կարիք չի ունեցել իր գործերը վաճառքի դուրս բերելու և ամբոխի վայրիվերո գնահատությանը ենթարկվելու։ Ապրել և գործել է ինչպես բուն արտիստ Մեռնելով, նա իր մեկուկես միլիոնի կարողությունը և մոտ 400 նկարները կտակել է Ռուս Նկարիչների Ընկերության օգտին։


Ահա այդ Ընկերությունն է, որ այժմ ցուցադրում է Հուինջիի նկարները։ Ամենափոքր նկարները, որ հազիվ փոստային թղթի չափ են, արժեն 1.000 ռուբլի։ Կան նկարներ,որ գնահատված են 15-ից մինչև 50 հազար ռուբլի։


Իբրև պեյզաժիստ Քուինջին անկշտամբելի է։ Առանձնապես նա վարպետ է բնութան մեղմ տեսարաններ արտադրելում։ Խաղաղ ջուր, անդորր անտառներ, քնքուշ լուսին․․․


Մոլիեր,Գոլդոնի, Օստրովսկի՝ ահա ներկայումս այն անունները, որոնց օգնությանն է դիմում Մոսկվայի միշտ որոնող, հաճախ մոլորվող, բայց և միշտ առաջադիմող Գեղարվեստական թատրոնը, որ արդարև բարձր գեղարվեստական է։ Կատարվում է այն, ինչ որ վաղուց սպասվում էր, որ պիտի կատարվի, սակավարյուն սիմվոլիզմը տեղի է տա- 525