Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/53

Այս էջը սրբագրված է

հավասար յուր ձիրքով, իսկ շատ տեղերում անգամ բարձր և օրինակելի՝ ամենահայտնի դերասանների համար։

Բացի այդ գովասանքներից, ռուս ռեցենզենտները իրանց ընթերցողներեն ծանոթացնում են հայ դերասանի մանրամասն կենսագրության հետ, մի քանի սխալ տեղեկություններ ավելացնելով։ Օրենակ՝ մի լրագրի մեջ ասված է, թե Ադամյանը նախքան դերասան լինելը տաճկական զինվոր է եղել։ Թե նա խաղացել է արտասահմանի և Փարիզի բեմերի վերա և այլն։ Այնինչ գիտենք, որ Ադամյանը ոչ տաճկաց զինվոր է եղել և ո՛չ էլ Փարիզի բեմի վերա խաղացել է։

Բայց ամենահետաքրքրելին այն է, որ Օդեսայի լրագիրները միաբերան գանգատվում են այն, այն բանի մասին, որ հայ դերասանին չէ հաջողվել յուր ներկայացումները տալ նորաշեն մեծ թատրոնում, և նա ստիպված է եղել ինչ֊որ աննշան կլուբի դահլիճ վարձել։ «Այնինչ, - ասում է հիշյալ լրագիրներից մեկը, - մեր միլիոնի կես ծախք կլանած նորաշեն թատրոնի բեմից մեր ականջները և զգացմունքները տանջում են բազմաթիվ անքանքար դերասաններ, իսկ մի խոշոր տաջանքի չեն առաջարկում այդ բեմը»։ Եվ տեղային թատրոնական վարչության այդ վարմունքը լրագիրները համարում են անքաղաքավարի և անարժան։

Իսկ մենք ի՞նչ անուն տանք այն հասարակությանը, որ չէ կարողանում մի համեստ թատրոն պահել և նորա փայլուն աստղին միջոց տալ յուր հայրենակիցների բթացած ճաշակը մի փոքր կրթելու։ Այնինչ մի այդպիսի հասարակության մեջ դեռևս շատ կան քննադատ֊մժեղներ, որոնք աշխատում են Աղամյանի զորավոր հանճարը նսեմացնել։


«ՄՇԱԿ»-Ի ԽՄԲԱԳՐՈԻԹՑԱՆ ՄԵՋ


«Արձագանք»֊ը ինձ վկա էր բերել, թե արդարև «Մշակ»֊ը Րաֆֆիի հոդվածը աղավաղված է տպել յուր ներկա տարվա, Տ֊րդ համարում։ Պ. Գր. Արծրունին «Արձագանք»֊ի դեմ գրգրռվելով, ինձ ևս անվանել էր «ստախոս» և «անազնիվ», թե իբրև իմ վկայությունը ճիշտ չէ։ Ասածը ապացուցանելու հա