անզոր ծերերին, անպաշտպան կանանց և նույնիսկ երեխաներին, երբ նրանք թնդանոթների բերաններն ուղղեցին Ռեյմսի սրբազան տաճարի, գեղարվեստի այդ գերագույն հրաշալիքի դեմ, երբ նրանք կրակի մատնեցին Տինտորետաիի և Տիցիանի ստեղծագործությունները, համայն աշխարհը սասանվեց։ Բարձրացավ բորբոքված հոգիների այնպիսի փոթորիկ, որի նմանը մարդկությունը չէր տեսել մինչև մեր օրերը։
Թվում էր, որ հազիվ թե գտնվի մի քիչ թե շատ լուսամիտ անհատ, որ այդչափ ահռելի մի սրբապղծություն չդատապարտե։ Թվում էր նաև, որ որքան անհատը բարձր է իր մտավոր ուժով, այնքան ավելի մեծ պիտի չինի նրա կոծը մի այդպիսի հրեշության պատճառով։ Թվում էր, որ Գերմանիայի առաջնակարգ զավակները, նրա մտքի և սրտի ներկայացուցիչները եթե ոչ կբողոքեն, գոնե անսահման ամոթից կլռեն իրանց հայրենակիցների գարշելի գործողությունների վերաբերմամբ։
Հայտնվեց, որ գերմանական շովինիզմ կոչված օձի թույնը ավելի զորավոր է, քան մենք կարծում էինք։ Հայտնրվեց, որ այդ թույնը ընդունակ է նույնիսկ առաջնակարգ հոդիների մեջ սպանել ամեն ինչ, որ մարդկային է, և զորացնել ամեն ինչ, որ անասնական է։ Հայտնվեց, որ Եվրոպայի սրտում ապրող մի ազգի ամենաքաղաքակիրթ զավակներին անգամ արյան հոտը կարող է այնպես արբեցնել, որ նրանք սրբագործեն բացարձակ սրբապղծությունը։
Եվ այդ տեսակ բարոյական ինքնասպանության ամենափայլուն օրինակը տվեց Գերհարտ Հաուպտմանը։ Կարդացեք այդ մարդու պատասխանը ֆրանսիական ազնվասիրտ Ռոլլանին և դուք մի անգամ ևս ավելի լավ կտեսնեք, թե իրոք գերման ազգը իր արտաքին քաղաքակրթության տակ որպիսի բիրտ հոգի է պահպանած եղել վերջին 40 տարվա ընթացքում ։
— Անվանեցեք մեզ հոներ, հրեշներ, ինչ կամենաք, բայց մենք գոհ ենք և այնքանով, որ մեր հաղթական զորքերը ճեղք են ձեր զորքերի շարքերը,— աղաղակում է դրամատուրգ֊վիպասան Հաուպտմանը, մի չտեսնված սոֆիզմով արդարացնելով իր հայրենակիցների վայրենությունները։