Լևոն գրում է, թև Ադամյանը մինչև Կովկաս գալը իբր թև Կ. Պոլսում արդեն ուսումնասիրած է եղել Շեքսպիրին։ Այդպիսի բան չէ եղել։ Ադամյանը, ինչպես և այն ժամանակվա բոլոր ի ուրքահայ դերասան ու դերասանուհիները Կ. Պոլսից եկել են մտավորապես գրեթե բոբիկ։ Համաշխարհային թատ֊րոնական ռեպերտուարից նրան հայտնի են եղել գլխավորապես ֆրանսիական մելոդրամները, ինչպես, օրինակ, «լյուսի Դիդեի>, «Կատարինե Հովարդ», «Թուղթ խաղացողի կյանքը» և այլն։ Շեքսպիրի պիեսներում նա Կ. Պոլսում տեսել է Օլրիջին և հափշտակվել ոչ այնքան պիեսներով, որքան դերասանիխաղով։Շեքսպիրին Ադամյանը սկսել է ուսումնասիրել Թիֆլիսում նախ մի խումբ թատերասերներ մտավորականների դրդմամբ, ապա ռուս թատրոնի ազդեցությամբ։Մի պարոն, Բաղդասարյան անունով, գրում է, թե Ադամյանը եղել է Փարիզում, ներկայացումներ տվել և այնտեղ էլանուն վաստակել։ Կոպիտ սխալ։ Ադամյանն իր կյանքում Եվրոպայում չէ եղել և նրա մշտական երազն էր' լինել այնտեղ գոնե մի անգամ։ Մի երազ, որ, ավա ղ, չիրագործվեց։Խոսելով Ադամյանի խաղի մասին Շեքսպիրի պիեսներում գրողներըմիատեսակ հափշտակվում են նրա բոլոր երեքդերերով Համլետ, Օթելլո և էիր։ Այդ էլ թյուրիմացություն է։Ադամյանր անզուգական, անհասանելի և անսահման գեղեցիկ էր Համլետում։ Իբրև Օթելլո նա բավական տկար էր, իրև Լիր' ոչ հավասար Համլետին։ Պատճառը տաղանդի պակասությունը չէր, այլ ինքը բնությունր։Ադամյանի ֆիզիկականը բոլորովին չէր համապատասխանում ո՛չ Օթելլոյի և ո չ,մանավանդ, Լիրի դերերին։Ես այսօրվա պես հիշում եմ, թե որպիսի անասելի ջանքէր գործ դնում, ինչպես էր հևում ու քրտնում, երբ Լիրբ ըսպանված Կորդելիայի դիակը գրկած' դուրս էր գալիս բեմ Ինչպես մի վտիտ մանուկ նա ընկճվում էր իր բեռան տակ, որ այնքան էլ ծանր չէր, որովհետև դերասանուհին միջակ ծանրության կին էր։Հիշում եմ նաև, որքան նա տկար էր այն տեսարանում,երբ Օթելլոն սկսում է խեղդել Յագոյին և ձգել իր ոտների տակ։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/540
Այս էջը սրբագրված է