լով հայ թատրոնի ցանկալի աոաջադիմության մասին, այն պարզ միտքն էի հայտնել, որ մեզանում բեմական արվեստը երբեք չի կարող կանոնավոր առաջադիմեր քանի որ չունենք ազգային թատրոն, այսինքն' սեփական թատրոնական շինության։ Թվում էր, որ իմ միտքն այնքան պարզ, այնքան, նույնիսկ, տարրական է, որ չի գտնվիլ մի հատիկ մարդ, որ հակառակը պնդե։ Բայց ոչ․ նույն «Մշակ»֊ի էջերում դուրս եկավ մի հոդված, որ աշխատում էր ջրել իմ ասածները, Հոդվածի հեղինակը, հարկավ, չէր կարող հերքել սեփական թատրոն ունենալու կարևորությունը, ուստի դիմեց հայկական խորամանկության։ Նա չասաց, թե ազգային թատրոն հարկավոր չէ, այլ ասաց, թե նախքան ազգային թատրոն ունենալը հարկավոր է ամբողջ Կովկասը ծածկել տարրական դպրոցներով, հարկավոր է ապահովել ամբողջ հայ գյուղացի ազգաբնակչությունը նյութապես, բարոյապես, հարկավոր է բանալ մեծ քանակությամբ միջնակարգ դպրոցներ և այլն, և այլն։ Մի խոսքով, պահանջեց այնպիսի բաներ, որոնց իրագործումը դարեր են պահանջում և միայն այդ բոլորն իրագործելուց հետո բարեհաճեց թույլ տալ, որ մենք ունենանք ազգային թատրոն։
Ես, իհարկե, ծաղրի ենթարկելով այդ խելոք հոդվածի իմաստուն հեղինակին, ստիպեցի նրան լռել։ Բայց բնորոշն այն է, որ չկա մի սուրբ գաղափար, որ չունենա իր հակառակորդը հայ լրագրերում։
Երկրորդ տխուր փաստը իջնում է խեղճ Հովհաննես Թումանյանի գլխին։ Հազիվ մեր բանաստեղծը սկսել է արծարծել իր սրտին մոտ՝ հայ գրականության ամենակարևոր խընդիրը, և ահա նույն լրագիրը, ուր տպվում են նրա հոդվածներն այդ մասին, աշխատում է իր աշխատակիցների միջոցով փակել նրա բերանը։ Մի ինչ-որ պարոն Բաքվից, որի անունը իմ ականջների համար դատարկ հնչյուն է, արյունքրտինք է թափում ապացուցանելու համար մի հիմար միտք, այն է՝ թե հայ գրականությունը կողմնակի նյութական ապահովության կամ նպաստի կարիք չունի։ Նա ասում է, թե գրականությունը պետք է նյութապես ապահովվի գրքեր տարածելով, այլ ոչ ուրիշ միջոցով։
547