Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/549

Այս էջը սրբագրված է

ոչինչ չի տայիս թե' հայ թատրոնին առհասարակ և թե' դերասաններին մասնավորապես։ Դրա ամենափայլուն ապացույցը Հայ Դրամատիկական Ընկերություն կոչված միանգամայն ավելորդ մարմնի կատարյալ բարոյական ապիկարությունն է թատրոնական գործը վարելու վերաբերմամբ։Ասում եմ միանգամայն ավելորդ, սակայն նա ավելորդ չէր լինի, եթե ընդունակ լիներ գործ կատարելու։ Դժբախտաբար,նա իր անհամապատասխան կազմի շնորհիվ թե մի ուրիշ պատճառով, ընդունակ չգտնվեց, և ահա այսօր հայ թատրոնն այնպիսի տխուր և ողորմելի վիճակի մեջ է, որպիսին նա չի տեսել երբեք իր կեսդարյա գոյության ընթացքում։


Անցյալ սեզոնը մի բացառիկ հարմար ժամանակաշրջան էր, երբ կարելի Էր քիչ թե շատ բարվոքել հայ թատրոնի դրությունը և նույնիսկ առաջ քաշել սեփական շինության խնդիրր։Երբեք հայ հասարակությունն այնպիսի բուռն սիրով չէր հա¬ ճախել հայ ներկայացումները, որպես անցյալ սեզոնին։ Այդ սերը կարելի էր ամենայն դյուրությամբ շահադործել հօգուտ ազգային թատրոնի։


Դրամատիկական Ընկերությունը կամ, ճիշտն ասած,նրա վարչությունը չկարողացավ շահադործել։Եվ ոչ միայն այս. նա հենց այդ բացառիկ ժամանակաշրջանում հրապարակորեն խոստովանեց իր ապիկարությունը և գործը հանձնեք դերասանների կամքին։ Թվում էր, խոստովանելով իր ապիկարությունը նա պիտի հրաժարվեր և պաշտոնից, ինչպես սովորաբար անում են բոլոր ապիկար հասարակական մարմինները։


Բայց ոչ, գործից հրաժարվելով, նա պաշտոնից չհրաժարվեց, թեև նրա պաշտոնակատարությունը արտահայտվում էր միայն նրանով, որ վարչության անգամները յուրաքանչյուր ներկայացմանը դիրեկտորային օթյակից դուրս էին գցում իրանց գլուխները, որպեսզի հասարակությունը սքանչանա նրանցով․․․


Այս տարի վարչությունը մտադիր էր նույնն անել։ Հարկավ ինչ ավելի հաճելի բան մի ապիկար մարմնի համար՝ոչինչ չանել, բայց ցույց տալ, թե մի բան անում է։ Սակայն հայտնվեր, որ դերասանների սովորական երկպառակություն- 549