«Մենք գեղեցիկը չէ, »ր փնտրում ենք, այլ ճշմարիտը, ասում են ռեալիստ արվեստագետները,— կյանքի երևույթները մենք վերաստեղծում ենք այնպես, ինչպես որ կա կյանքն ինքնին իր լավ և վատ կողմերով, իր գեղեցիկ և տգեղ գույներով»։
Տարօրինակն այդ դարձվածի մեջ «ասում են ռեալիստ արվեստագետները» խոսքերն են։Հետաքրքրական է իմանալ ե՞րբ և ո՞ր ռեալիստ արվեստագետի գրվածքումն է պ Գ. Լ.-ն կարդացել, թե ռեալիստ արվեստագետները գեղեցիկը չԷ, որ փնտրում են, այլ ճշմարիտը։Որքան ինձ հայտնի է, ոչ մի ռեալիստ արվեստագետ այդպես անհեթեթ բան չի ասել և չէր կարող ասել:
Ռեալիստ արվեստագետներն ասում են.«Մենք գեղեցիկը փնտրում ենք ճշմարտության մեջ և այն ենք միայն համարում գեղեցիկ, ինչ-որ ճշմարիտ է, և ճշմարտությունից դուրս՝ մենք գեղեցկություն չենք ընդունում»։
Ինչպես տեսնում եք, ահագին անդունդ կա ռեալիստ արվեստագետների գեղեցկության մասին ունեցած հասկացողության և պ. Գ. Լ.-ի նրանց անվերապահ և ինքնակամ վերագրած հասկացողության մեջ։
Մեր ժամանակի ամենահանճարեղ արվեստագետ արձանագործ Օգյուստ Ռոդենը, որ նույնպես ռեալիստ է և փնտրում է ճշմարտությունն ու նրա մեջ է միայն տեսնում գեղեցիկը, ծաղրում և հարվածում է այն կեղծ արվեստագետներին, որոնք երևակայում են, թե կյանքից և բնությունից դուրս կարող են գեղեցիկը գտնել։Նա ծաղրում է և այն քննադատներին, որոնք սովոր են ասել.«Այսինչ կամ այնինչ արվեստագետը ստեղծագործել է»։Արվեստների ստեղծագործություն չկա, այլ կա միայն ճշմարտության գյուտ։Նա է իսկական արվեստագետը, ով գտնում է կյանքի կամ բնության մեջ արդեն ստեղծագործվածի գեթ մի չնչին մասնիկը։Մարդը տիեզերքում մի հյուլե է և հյուլեն չի կարող լինել բարձր ամբողջությունից, այսինքն՝ մարդը չի կարող անել ավելին, քան ունի տիեզերքը:Ամեն ինչ ամփոփված է կյանքի և բնության մեջ ու դրանցից դուրս չկա գեղեցկություն։
Ես խորհուրդ կտայի պ. Գ. Լ.-ին կարդալ գոնե Պոլ Գզե-