Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/583

Այս էջը սրբագրված է

«««»»»ասել, որ այդ երկերի ընթերցանությունից միտքս ամրացել է մի զգալի պաշար, բայց չեմ էլ կարող երախտագիտությամբ չհիշել, որ նրանք են իմ մեջ արթնացրել երիտասարդական վառվռուն սերը դեպի գիրքը և գրիչ։ Ավևյի ուշ, քիչ թե շատ ծանոթանալով ռուս գեղեցիկ գրականությանը, մի որ հանկարծ երևակայել եմ, թե ևս էլ կարող եմ գրող դառնալ, այն էլ ոչ պակաս, քան վիպասան։ Այս, անպատճառ վիպասան, այլ կերպ ինչպես կարող էի հագուրդ տալ իմ ինքնաբորբոք տենչին։ Ի՞նչն է եղել իմ երևակայության խթանթ Պարդ խոսսրովանեմ՝ փառասիրությունը։ Մտածել եմ ինչու անհայտության մեջ կորած մնա իմ անունը, ինչո՞ւ նրան հրապարակ չձգել և դարձնել ամբոխի հիացման առարկա։ Թող իմ շրջանի ու իմ հասակի երիտասարդները հևիհև վազեն ոսկե հորթի հետևից, ես կվազեմ համբավի ու փառքի հետևից։ Այս է եղել իմ առաջին երազը։ Եվ ես նրան չեմ թաքցրել ոչ ոքից։Չեմ թաքցրել մանավանդ այն պահից, երբ հայ և ռուս էրագրերը չեն մերժել տեղ տալ իմ կիսագրագետ հոդվածներին ու թղթակցություններին։ Շատերն իմ ընկերներից երեսիս հեգնորեն ժպտացել են և հետևիցս ծաղրել ինձ, բայց եղել են և խրախուսողներ։


Եվ ահա մի օր, հանդուգն ինքնավստահությամբ զինված, որոշել եմ գրել մի մեծ վեպ, նման այն հայ դերասաններին, որոնք իրանց դեբյուտն սկսում են Շեքսպիրով։ Պատահեց այդ քաջագործությունը 1883 թվականին Բաքու քաղաքում։ Վեպիս նյութը վերցրի նավթագործ- արանների բանվորների կյանքից, որի ողբերգությունը բավական ուսումնասիրել էի։ Ավաղ, հազիվ շարադրել էի 50— 60 էջ, երբ գրածս քննադատորեն կարդալով տեսա, որ թզուկն հանձն է ասել Հերկուլեսին տապալել։ Ձեռագիրս պատռեցի ու գցեցի վառարան։ Բայց մի գլուխ նրանից դուր եկավ ինձ, և ես նրան խնայեցի։ Դա «Հրդեհը նավթագործարանում»-ն էր, որ տըպվեց «Մշակ» լրագրում, արժանացավ Գրիգոր Արծրունու գովեստին և, շոյելով ինքնասիրությունս, դարձավ ինձ համար նույնքան խրախուսիչ և միևնույն ժամանակ նույնքան վտանգավոր մի բան, որքան հանդիսականների առաջին ծափը երգ- 583