Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/584

Այս էջը սրբագրված է

չի համար։ Այլևս ոչ ոք և ոչինչ չէր կարող խախտել իմ մեջ հավաար, թե կարող եմ գրող դառնալ։


Անցողակի ասեմ, որ ձեռագիրս քննադատորեն կարդալուց և չհավանելուց հետո անմիջապես պատռելու և դեն շըպըրտելու աչդ առաջին դեպքը դարձավ մեկն իմ մշտական սովորություններից և այսօր էլ ես նույնն եմ անում։ Ահա ինչու իմ գրվածքների մի խոշոր մասը լույս չի տեսել։


Ես երբեք իմ ձեռագրերն ուրիշներին չեմ կարդացել։Խոսքս, իհարկե, գեղարվեստական երկերիս է վերաբերվում։Ես ոչ ոքի թույլ չեմ տվել իմ գրասեղանին մոտենալ խուղարկուի աչքով և միշտ աշխատել եմ այս կամ այն կերպ խույս տալ հետաքրքրվողների հարցերին պատասխանելուց։ Թող չկարծվի թե զրահապատմանս պատճառը եղել է ինքնավստահությունը կամ հիվանդոտ ինքնասիրությունը։ Քավ լիցի։ Ես խուսափել եմ ուրիշների կարծիքը լսելուց, ուղղակի չկամենալով մարդկանց անախորժ դրության մեջ դնել։ Չէ՞ որ շատ քչերն ունեն դաժանություն դառն ճշմարտությունը հեղինակի երեսին ասելու և նրանք, որ ունեն այդ դաժանությունը, կարո՞ղ են պնդել, թե անսխալական են։ Գոնե ես ինքս այդպի- սիներից չեմ։ Ահա ինչու ես միշտ ներվայնանում եմ, երբ այս կամ այն սկսնակը բերում է ինձ իր ձեռագիրը կարդալու։ Շատերն են ինձանից հեռացել վշտացած։ Ոմանք նույնիսկ խորապես վիրավորվել են և առմիշտ թշնամացել են ինձ հետ։Բայց եղել են և երջանիկ դեպքեր։ Հիշում եմ այն հաճելի ժամերը, երբ Հովհաննես Թումանյանցն իր «Գիքոր»-ի ձեռագիրը բերել էր ինձ մոտ կարդալու։ Մինչ նա իր խուլ ձայնով,զգացված կարդում էր, ես մտածում էի՝ ինչ պիտի ասեմ այդ համակրելի երիտասարդին, եթե գտնեմ, որ նրա այդ առաջին արձակ գրվածքը բանի պետք չէ։ Բարեբախտաբար, երկն այնքան զմայլելի էր, որ ես, խորապես զգացվելով, հարձակվեցի հեղինակի վրա և համբուրեցի նրան։


Ես միշտ այն կարծիքին եմ եղել, թե հեղինակը չպիտի շտապի գտնելու իր երկի իսկական գնահատականը, համենալն դեպս պիտի գիտնա, թե այս կամ այն անհատի դատավճռից չէ կախված իր երկի ճակատագիրը, Մեր ամենքի միակ անկաշառ դատավորն ընթերցող հասարակությունն է։ ա