Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/586

Այս էջը սրբագրված է

և չի մոռացվում։ Ինձ համար որքան նյութը ժամանակի տարածությամբ հեռու է ինձանից, նույնքան պարզ ու պայծառ է։«Նամուս» վեպը և «Չար ոգին» (նախկին վերնագրով «Ցավագարը») մանկական հիշողությունների արդյունք են։ Մեկը գրել եմ եղելությունից քսան, մյուսը երեսուն տարի անցնելուց հետո. «Քաոս»֊ ի նյութը մտքումս մշակել եմ տասնհինգ տարի ու հետո գրել։ Նույնը և «Պատվի համար»֊ը։ «Արտիստին» ես հանդիպել եմ 1898 թվականին Օդեսայում և նկտրագրել եմ 1901 թ. Բաքվում։ «Արսեն Դիմաքսյան»֊ի թերություններն անմիջապես տպավորության տակ գրված լինելու արդյունք են, և եթե ես մի տասը տարի հետո գրեի, վեպը մեծապես շահած կլիներ։


Ի՞նչպես եմ ես մշակում իմ երկերը։ Շատ մեծ դժվարություններով և կարող եմ ասել ուղղակի տանջանքով։ Չունեմ ոչ մի գրվածք, որ առնվազն հինգ անգամ փոփոխած և արտագրած չլինեմ։ Մի ժամանակ ես գրում էի աշակերտական տետրակների վրա և երբեմն մի տետրակի չափ գրվածքի համար ես գործ էի ածում 10—12 տետրակ։ «Քաոս»֊ի, «Արսեն Դիմաքսյան»֊ի, «Չար ոգի»֊ի, «Վարդան Ահրումյան»֊ի բոլոր սևագրերը եթե պահեի, ամբողջ մի սայլ կարող էի լցնել։ Ես մի գեշ սովորություն ունեմ։ Տասնյակ էջեր գրելուց հետո,երբ տեսնում եմ մտքի կամ ձևի որևէ սխալ, փոփոխումներն ու ուղղումները ձեռագրիս վրա չեմ անում, այլ գրածս նորեն գրելով եմ սխալս ուղղում։ Չեմ սիրում նույնիսկ մի բառ ջընջել և վրան մի ուրիշը գրել։


Ինձ համար միանգամայն անհասկանալի է, թե ինչպես կարելի է մի որևէ գրվածք, լինի նա թեկուզ փոքրիկ պաամըժածք կամ պատկեր, առանց մի քանի անգամ կարդալու և մի քանի անգամ սրբագրելու տպարանին հանձնել։ Հաճախ սրածս փոփոխում եմ հիմնիվեր, արմատապես։ Պատահում է, որ սկզբնական ծրագրիցս ոչինչ չեմ թողնում։ Առանձին ջանք եմ գործադրում վեպիս կամ պիեսիս վերջավորության վրա։Ծրագրել եմ ավարտել գործս որոշ վերջավորությամբ, հան¬ կարծ միտքս փոխում եմ և ավարտում եմ միանգամայն տարբեր ձևով։ Յուրաքանչյուր երկ, որքան և նա փոքր լինի, սկըսում եմ տանջանքով և երբ ավարտում եմ, թախիծը պաշա- 586