լու, բայց չգիտեմ ինչից սկսեմ։ Իմ դրությունս բավական փախրած է, չոռդ գնաետ. լոմբարդը դեռ չի բացվել։ Բայց Արդարը Իշխան Ամատունուն խնդրել է իմ մասին, վերջինը, որ մի բանկի գլխ. կառավարիչ է, խոստացել է այս հունվար ամսում անշուշտ մի պաշտոնտար, իսկ եթե չեղավ, հատուկ ինձ համար ստեղծել։ Լոմբարդի թուղթը Պետերբուրգից չի ստացվել, գուցե ուշանա, ուրեմն հույսս Ամատունին է։ «Նամուսս» վաղուց եմ ավարտել ու հանձնել, երեկ երեկո ժողով են կազմել քննելու նրա հարցը, բայց մինչև այժմ հետևանքը ինձ չեն հայտնել։ Ընդունելը ընդունել են, մնում է պայմանների հարցը, նրանք դեռ ինձ հայտնի չեն։ Եթե հաշտվեցինք՝հույս ունիմ, որ երկու ամսում տպադրվի, վերջանա։ Ախ,երբ պիտի ազատվեմ բենամուս «Նամուսից», հոդիս չանիս է հասել։ Ուրիշ բ՜ան դեռ չեմ սկսել։ Թարգմանում եմ «Եվգ. Օնեգինը» (Պուշկինիի ոտանավորներով։ Դժվար է, շատ դանդաղ է դնում, միայն առաջին գլուխն եմ վերջացրել։ Մի ցավ է ոտանավորներ թարգմանելը, բայց սկսել եմ, ճար չկա, պիտի վերջացնեմ։ Այսուամենայնիվ այդ գործը ինձ շատ քիչ է հետաքրքրում, և պետք է ասած, որ կես ակամա եմ թարգմանում։ Գուցե շուտով թողնեմ ու մի ինքնուրույն բան սկսեմ։ Վաղուց մտադիր էի «Հոսանքը» գրել, բայց դա կթողնեմ կսկսեմ մի նոր վեպ։ Դա կլինի ներկա մեր երիտասարդության կյանքից։ Դուրս եմ բերելու զանազան շրջաններից միմի տիպ, կմտնեն այստեղ և իհարկե առանց իմ տենդենցիայի, այնպես ինչպես ես կարողանում եմ տեսնել նրանց։
Իսկ դրական տիպը, որ ամեն մի վեպի ոգին է, այժմ մեզանում չկա, հարկավոր է գտնել։ Ես ունիմ մինը աչքի առաջ,բայց նա էլ կատարելապես չի համապատասխանում այն պահանջներին, որոնք իմ կարճ խելքով, ունի մեր հասարակական կազմակերպությունը։ Սակայն այդ մինը համակրելի կես տիպ է և հարկավոր է նրա մյուս կեսը ստեղծել, լրացնել։ Ես այժմ զբաղված եմ այդ մարդու հոգեկան ձգտումները, ներքին աշխարհը ուսումնասիրելով։ Ես անունը չեմ հիշում, որովհետև բերանումդ չուբուխ չի թրջվում։ Այդպես ուրեմն, ես հանդգնում եմ ձեռնարկել մի դժվար, դժվար գործ, որի հաջողությունը կամ անհաջողությունը ապագային է հայտնի։ Դու
605