Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/608

Այս էջը սրբագրված է

գնացինք ցենղորների դռներին երկրպագություն տալու։ Կոմիտետը վճռել է դադարած համարել «Մշակ», խնդիր տվավ նորից թույլտվություն տալ, բայց հայտնի չէ կտան, թե ոչ։ Ինքը շատ է հուսահատված և սաստիկ փոշմանել է, որ եկել է։ Ես աշխատեցի սիրտ տալ, բայց նա յուր հին էշն է քշում՝ «հայերը ինձ մոռացան» և այլն։ Գեորդ Լալայանցը, ինչպես ինձ Սմբատը ասաց, մտադիր էր ստորադրություն բանալ Արծ. օգտին, որ մի ֆոնդ գոյացնելով, դրանով շարունակվի լրագիրը։ Կանե՞ն արդյոք, դու էլ պրոպագանդա արա։ Երեկ Շահգիդանովին (շամայկին) այդումը հանդիպեցի, խոսեցի, խոստացավ Բաքու գալ ու իսկույն մի ստորագրություն բանալ։ Տեսնինք այս անգամ բաքուցիները մի խելացի բան կանին, թե հենց երկար պիտի քամի փչեն։ Արծ. ինքը հույս չունի բաքուցիներից։ Առհասարակ շատ հուսահատվող և թույլ մարդ է։ Եվ ինչպես չհուսահատվի, քանի որ այն դրախտից դուրս գալով, այժմ ապրում է մի չնչին հասարակ բնակարանում, ուր օդը մատների չափով է բաժանված։ Նա ապրում է յուր բաջանաղի՝ Տիգրանյանի մոտ, ուտում է նրանից։ Մյուս կողմից էլ տիկինն է հիվանդացել, ելած չելած կոպեկներն Էլ կառքի֊բժիշկի են տափս։ Վերջապես շատ աննախանձելի վիճակ է։ Երբ այսօր նայում էի նորա և տիկինի թառամած և պշկած դեմքերին, երբ նրանց կրծքի խորքից արձակվող հառաչանքները լսում էի, ես զգում էի, թե դոքա դուրս են թըռչում հայ ժողովրդի հիվանդ սրտի խորքերից։ Որպես սիրտ մորմոքող տեսարան, երբ մի տարի առաջ դրախտի մեջ ապրող զույգի բերանից լսում ես «բժիշկի փող չունենք»։ Կարող է դիմանալ սիրտ ունեցող մարդը այդպիսի տեսարանի դեմ։ Ես չկարողացա և արտասուքս զսպելով դուրս եկա և հանդիպեցի Արդարին, ուրախ ու զվարթ։ ««Արձագանքը» այս տարի առնվազը 1500 բաաժնորդ կունենա», ասաց ինձ Արդարը։ «Արդյոք քեզ էլ չի սպասումմնույն վիճակը», մտածեցի ես, նայելով նորա ուրախ դեմքին։ Բայց ոչ, դա ցանկալի չէ ամենևին, ինչևիցե միակ մարդն է այսօր, որ կարող է համարձակ նայել օտարների երեսին։ Եթե «Մշակը» թույլատրեցին, ես կլինեմ Տեր-Մարկոսյանի և օրիորդի տեղը, իսկ եթե ոչ կմնամ «Արձագանքում»։ Սակալն կարող եմ երկուսումն էլ լի- 608