չմոռանալ, բայց կրկնակոշիկներս թոզի Հաջի Ղաբուլ կայարանից։ Արտ. Սամ․-ին բաց նամակով խնդրեցի, որ անհապաղ փոստայով ուղարկի։ Հուսով եմ, որ խնդիրս կատարած է արդեն և եթե այսօր ուղարկել է, վաղը կստանամ։ Մինչև երեկ եղանակը այստեղ լավ է եղել, բայց իմ բախտից այս գիշեր ձյուն եկավ և այժմ էլ շարունակում է, այնպես որ սաստիկ կարևոր են կրկնակոշիկներս։ Ի՞նչ գրեմ։ Հենց որ գնացքը բաժանվեց կայարանից և ձեր անկեղծ ընկերական համակրություն արտահայտող գդակները օդի մեջ չքացան աչքիցս, ինձ տիրեց մի տեսակ խորին թախծություն։ Այս անգամ ես Բաքվից բաժանվեցի ցավելով և գրեթե ակամա։ Թե որպիսի զգացմունքներ տպավորեցին իմ սրտի վերա ձեզ հետ անցկացրած օրերը.— այդ անզոր է իմ գրիչը արտահայտել։ Այժմ, երբ Ձեզանից արդեն հեռացել եմ. այլևս, գրեթե անզորացել է Թիֆլիզ ապրելոլ այն ցանկությունը, որը արտահայտում էի Բաքու եղած ժամանակ։ Ինքը Բաքու քաղաքը ինձ համար ոչինչ մի հետաքրքրական բան և ձգտիչ զորություն չի պարունակում ։ Բայց քանի որ այնտեղ են նախ՝իմ թանկահիշատակ մոր գերեզմանը, քույրերս, մորաքույրերս, ազգականներս և երկրորդ՝ ձեր ընկերական շրջանը, ես երբեք չեմ դադարիլ միշտ ձգտելու դեպի Բաքու։ Կաշխատիմ շուտ֊շուտ այցելել որքան որ նյութական միջոցներս սուղ լինեն։ Չգիտեմ ինչպես բացատրել, բայց խորը կերպով զգում եմ, որ երբեք Թիֆլիզում չեմ կարող ունենալ այնպիսի ընկերական մտերիմ և զգայուն շրջան, որպիսին է Զեր փոքրիկ ընկերությունը։ Ներսեսը իմ ամենամոտ ընկերն է, Բայց ասացեք խնդրեմ կարելի է միթե մեկ ասով չորս աբասի վերև խփել։ Իսկ չորօ աս և մին թագավորով երկու մանեթ աչքերս խփած կդնեմ մեջտեղ։ Համբուրում եմ Սայադի շրթունքները, որոնք պատրաստ են ինձ տեսնելիս իսկույն իրարուց բաժանվել, որպեսզի արտահայտեն մի համակրելի ժպիտ։ Գրկիր ճաղարբեկյանին և համբուրիր իմ կողմից, կարճ ժամանակում ընտելանալով նորան, զգում եմ, որ երկար ժամանակ պիտի սիրեմ, միայն նորա անկեղծության մասին, որը այս աշխարհում ինձ համար ամենայն բանից թանկ արժե։ Համբուրիր նույնպես և Նիկոլային, իսկ քեզ թոզ համբուրի Սայադը կամ Ճաղարը։
Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/610
Այս էջը սրբագրված է