չեմ կարծում, որ ուղարկածովս էլ օգտվես, մի բան չկա այստեղ, որ քեզ նպասաի։
Ես դեռ գործ չեմ ճարել, բանից դարս է գալիս, որ Բաքու ևս դժվարացել է գործ ճարելը։ Սանդրիկը ինձ խաբել է, որ միայն ես Բաքու գամ։ Ումին խնդրում եմ, թե «ախ եթե մի ամիս առաջ գայիր է, այս ինչ տեղը կար» և այլն։ Մի ամիս էլ կսպասենք, տեսնենք, ես Աբգարին ուղարկեցի հասցես, Չմշկյանի ասելով լոմբարդը մինչև մայիսի 1֊ը կլինի։Կսպասեմ։
Շատ վատ է անցկենում օրս. երեք օր է խազրի է փշում, դուրս գալ ման գալու հնար էլ չկա։ Տանը սիրտս ճաքում է, թեև գրում եմ։ Բայց թե մենակ գրելը խո մարդու չի բավականացնում։ Անցյալ շաբաթ գնացել էի կլուբ պարահանդես, երկու ջուխտ մին թաք մարդ կար։ Հետ եկա։ Անցյալ օրը Չմշկյանը ներկայացրեց «Պեպոճ», Սունդու կյանը այստեղ էր, պսակ ստացավ։ Դա էլ քեզ լուրեր։
Դուրս է եկել տպած են զահրումարից, ուսումնարանների վերաբերմամբ։ Դու դիտես էլի, թե ինչ կարող են երգել այդ մսարդիկ, չեմ երկարացնում։ Նիկոյից նամակ ստացա, շատ վատ է անցկենում նրա օրն էլ։
Այս գիշեր երազումս եմ տեսել քեզ։ Դու խիստ գեղեցկացել էիր, առանց ակնոցների էիր։ Ես զարմացա, բայց նայեմ տեսնեմ աստվածուհու մասկա ես հագել ու ինքդ էլ կանգնած ես սիրուն կոկետկի պես, սպիտակ, մետաքսյա կասլա։ — Դու ի՞նչ է— հարցնում եմ, թե—«Մասկարատից եմ գալիս»։ — Բաս գործդ։— էհ դատարկ բան է, էլ շեմ ուզում վիճակագիր լինել։ Աստված խերը կատարի։ Արտ. Սան. պիտի ասեմ, որ Եփրեմ Վերդիին նայի (Եփրեմի տվա՞ծը, թե կոփա՞ծը )։
«Նամուսը» շարունակում եմ արտագրել փոփոխելով, 213 մասը վերջացրել եմ։ Զահլես տարել է։ Էլ ի՞նչ գրեմ։ Առավոտ է։ Հովհաննեսը մյուս սենյակում ձեռը կապել է տալիս։ Բաջին մոտս չայ է խմում։ Անուշավանը դասն է սովորում, յուր արաբական (նեգրիտոսի) գլուխը հուլոր-հուլոր անելով: Բսկ Արտ. Սան. սենյակում ոգևորված պատմություն