Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/614

Այս էջը սրբագրված է

ցը, ես կամենում եմ մի փոքր խոսել քեզ հետ։ Բայց սխալվեցի, ես տրամադրված եմ այս երեկո շատ երկար խոսել,ուրեմն կանխապես զգում եմ, որ նամակս ֆրանսիացու թոկերի պես պիտի երկարանա (դա Հեյնեի խոսքն է կարծեմ )։


Սանդրիկը քիչ նախոշ է, հազում է ու կերածը ետ թափում։ Այսօր գործի չի գնացել, վաղն էլ չի գնալու։ Դեղեր է ընդունում։ Շակիր Ակոբը Ցիկլոպի հետ այս երեկո եկել էին նրանից հալ օվհալ իմանալու։ Առաջինը նույնպես հիվանդ է,լղարել է, փորը մեջքին է կպել։ «Աշնա հալս խարաբ» ասաց ու գնաց։ Բողազին էլ մի թաշկինակ է փաթաթել, կատարյալ փորը քշող (ցռող) բիջիկ է՝ դալլաքանց դռնում շատ տեսած կլինես։ Ցիկլոպը համ լետութ- յուն էր անում «վալլա մարդիս ապրուստը լափ հանեց ասես քիի մին քամի» և այլն։Արտ. Սամ. մի կողմում, խպլան մյուս կողմում, բաջիս էլ դեմ առ դեմ նստած են Սանդրիկի մոտ։ Առաջինը արախչինը գլխին դրած, քթի տակ կարդում է, երկրորդը բըռնոթին տանում է քթին (տարավ, հազեց, հըմ զոռ է անում փըռշտալու, բայց չի դալիս)։ Բաջիս էլ ցամաքած շրթունքները իրարու սեղմած, ձեռքերը դարսած՝ նայում է առաստաղի մի անկյունին։ Ես նրա ճակատի վրա կարդում եմ. «ազգով օվլադով օր չը տեսանք»։ Հարսը իրան սենյակումն է, ի՛նչ է անում— չգիտեմ, բայց երևակայել դժվար չէ։ Դեռ այսօր ցերեկով, փողոցից տուն գալու համար, ես պատուհանից անգիտակցաբար նայեցի ներս և տեսա, ինչ տեսա, մի սովորական, բայց տըխուր պատկեր։ Հարսը մի կուռը հենած պատուհանին արտասվում էր, ինձ որ տեսավ, երեսը հետ շուռ տվավ, որ ինձնից թաքցնի յուր արտասվելը։ Ես զսպել չկարողացա ինձ, մի րոպե վրդովվեցի Պավլիի դեմ, մտաբերելով նրա աններելի վարմունքը։ Մեր ճակատին գրված է «աչքդ հըղնին մնա»։Վերջապես, գա մի գոյություն չի։


Մեր փեսա Եփրեմի եղբայր Համբարձումը մի շաբաթ առաջ մեռել է։ Ես գնացի հուղարկավորության։ Լսեցի շամախեցի կնոջ լացը և բայաթին։ Որքան որ անմիտ և ծիծաղելի խոսքերով են կանայք «օխշաթմիշ» անում մեռելին, բայց լսել նրանց և չարտասվել անհնարին է։ Օր. «անտեր մնացած թազա չմուշկներիդ նալերին մեռնամ է՜է՜է՜, աղբեր վայ»։ 814