Է, ինչու պոլսեցիք պատրիարք ընտրելու ժամանակ նրան երկու քվե են տվել միայն։ Այդ հարցը աշխարհականներին նեղն է գցել։ Քիչ չեն վնասել Թոխմախյանը և Փորթուգալյանը,որոնք խեղճ Հայրիկի անունով այս ու այնտեղ թղթեր են ուղարկել, հեռագրեր տվել, որպեսզի աշխատվի իրեն կաթող. ընտրելու։ Իսկ որ էշի ծառայություն։ Երեկ Շամախոլ առաջնորդը Աբգարի Ա Աթաբեգյանի հետ ներկայացրին Դոնդոլկովին թղթերը, ասում են չափազանց քաղաքավարի ընդունելություն են գտել։ Կասկած կա, որ Մելիքսեդեկը չհաստատվի, Մակարը լինի, այստեղ շատերն են իբրև հաստատ բան խոսում այդ մասին։ Մուսիելը գրում է ընտրության պատմությունը, որը պիտի հրատարակի Աբգարը։ Շատ բարեկամացել են, անիրավ Մուսիելը քսքսվում է։ Տեսնում ես, ինձ ասում էր, որ ես դավաճանել եմ իրանց՝ «Արձագանքին» աշխատակցելով, այժմ ինչ է անում ինքը։ Պոլսից եկած պատվիրակ Մկրյանին էջմիածնի հոգևորականները շատ անքաղաքավարի են ընդունել, աշխ. պատգամավորները դրա դեմ բողոքել են խիստ վիրավորված։ Այսօր չգիտեմ որ այգում Թիֆլիզի Հայերը հյուրասիրել են Մկրյանին և պատգամավորներին։ Թիֆլիզի մագազինների պատուհաններում դրած է ընտրողների համախումբ պատկերը, ուր փայլում է Մուսիելի տափարակ քիթը։Այսօր բոլորովին ախորժակ չունիմ գրելու, քեֆս շատ վատ է, չգիտեմ ինչ անեմ։ Գրում եմ Խալայի հարսի պատմությունը (չգիտեմ գրել եմ թե չէ, որ Բաքվում պատմել տվի նրան խանի փախչիլը). մի գլուխ վերջացրել եմ, բայց կարճ կլինի։
Րшֆֆիին դեռ չեմ տեսել, ասում են անցյալ օրը (իմ գալու օրը) նա չգիտեմ որտեղ է ճանապարհ ընկել լոկ ուսումնասիրության նպատակով։
Բաներ շատ կան գրելու, բայց կրկնում եմ, որ ախորժակ չունիմ։ Երեկ երեկոյան Նինոյի քրոջ ճանապարհեցինք Բաքու, նրա այրը՝ Լեոնդին, փոխադրվել է Սաբունչի стан․наг, շատ ուրախ էր, բայց կփոշմանի, խոսք չկա։
Ուղարկում եմ ձեռնոցներդ, իմ ձեռիս համեմատ եմ գնել միայն քիչ փոքր, կարծեմ, որ քո ձեռիդ լավ կլինի։ Դեհ բարի գիշեր, չեմ կարող շարունակել, հեռվից գալիս է երաժշտու-
618