Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/619

Այս էջը սրբագրված է

Սիրելի Ներսես


Բայց նամակդ էլ ստացա։ Շատ ուշ եմ պատասխանում,մի հետաքրրրելի բան չկար, որ հաղորդեի։ Ուղարկում եմ «Մշակի» խմբագրատան ստացված նամակդ։ Ծրարի մի ծայրը ճղվել է, երեկ Տեր֊Մարկոսյանը այգում տվավ ինձ, քանի ժամանակ նրա ծորումն է քրքրվել, երեկվանից դես էլ իմ ծոցում։ Բայց ապահով եղիր, որ ոչ ոք չի կարդացել, որովհետև Տեր-Մարկ-ից ես ստանալիս մի քանի տեղ թուղթը մազաչափ դեռ անվնաս էր, այնպես որ իմ գրպանում է մնացյալը կտրտվել։ Չգիտեմ ծրարիդ միջին ինչ-որ թուղթ կա, նրանիցն է։ Ինչ գրեմ։— Գր. Արծ. դեռ սպասում է։ Անցյալ շաբաթ փոստայի մոտ ես հանդիպեցի, գնացինք բնակարան վարձելու, չհաջողվեց։ Գուցե այժմ առանց ինձ վարձել է։ Նա ուզում էր խմբագրատան համար էլ բռնել, բայց ես առայժմ խորհուրդ չտվի։ Հույսեր կան, որ թույլտվություն կտան, ինքը սպասում է, բայց շատ է հոգս անում.․․էհ շան ապրուստ ունի։ Մեզ համար աղքատությունը խաղալիք է դառել, բայց միթե արծրունինեը կարող են տանել մեր դրությունը։ Սակայն կսովորեն։ Րաֆֆիին շատ հազիվ եմ պատահում, երկու շաբաթը մի անգամ տունն եմ գնում։ Խոստովանում եմ, Ներսես, այս մարդը յուր բամբասասիրությունով ինձ տակավին ձանձրացրել է։ Քո տունը տերը շինի Թուրուզ, միթե ամբողջ աշխարհը կեղտոտվել է բացի քեզանից ու մեկ էլ Մութալլի- 619