Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/638

Այս էջը սրբագրված է

պեսղի թշնամիների առաջ նրա անձնավորությունը ևս մաքրվի, որպես մաքուր էր նրա գրիչը։ Գնում եմ «Մշակի» խմբագրատուն՝ Սանդրիկի ուղարկած նամակը Մալումյանից ստանալու. Գրիգորը, տիկինը և Մարկոսյանը հարձակվում են ինձ վրա, թե ես ինչ իրավունքով եմ կամենում Րաֆֆիին «իդեալացնել», քանի որ նա այսպես էր, այնպես էր։ Եվ ինչ կեղտ ասես կպցնում են Րաֆֆիի անունին։ Ես հիշեցնում եմ, որ տակավին մարդու դագաղը տանը դրած է, մարդկային զգացմունքները չպիտի ցույց աան ամբաստանել հանգուցյալին։ Չի լինում, կռվում եմ, դուրս եմ գալիս։ Մյուս օրը Արծրունին հրատարակում է յուր հոդվածը, ուր հանդուգն կերպով պնդում է, թե Րաֆֆին իր տաղանդի համար պաշար էր ստանում «Մշակից», մի լրագիր պաշար էր տալիս վիպասան տաղանդին, այս ավելի քան լիրբ կարծիք է, մանավանդ Րաֆֆիի մասին։ Ես վրդովվում եմ ու մասամբ «Արձագանքի» մեջ հերքում Արծ. հանդուգն խոսքերի ճշմարտությունը, և պիտի հերքեմ այսուհետև։ Եվ միթե Արծրունին այդ հոդվածից հետո կարող է յուր կարգողների կողմից առաջվա համակրությունը վայելել այսուհետև և․․․ չեմ կարծում։ Եթե Արծրունիի ասածը մասամբ արդար էլ լիներ, չպիտի նա ասեր այնժամանակ, երբ ամենքը ողբում էին մեծ կորուստը։ Այդ կնշանակե՝ ուրիշի փառքի փշրանքներով զարդարե յուր ոչընչությունը։ Բայց թողնում եմ «Մշակին» և Արծրունուն. ես համոզված եմ, որ այսուհետև նա չի հանդգնի Րաֆֆիի անվան կըպչել հակառակ դեպքում նա կգլորվի անդունդը․ թող նրա բարեկամները հասկացնեն նրան այս բանը։


Արհեստավորաց կողմից ինձ արած հանձնարարությունը ես ուրախությամբ կատարեցի։ Բոլոր պսակներից կեսի մակագրությունը ես էի արել, Բաքվի երիտասարդներինը նույնպես, բայց գլուխս այնքան խառն էր, այնքան զբաղված էի, որ չէի կարող ամեն մինը գեղեցիկ և պատշաճավոր հորինել։ Երևակայեցեք «Արձագանքի» համարը պատրաստել եմ 30 ժամվա ընթացքում, տոները խանգարեցին սաստիկ։ Չորեքշաբթի առավոտից սկսած մինչև հինգշաբթի երեկո ամեն ինչ պիտի վերջանար... Կարո՞ղ էի մտածե մակագրությունների