խնամումր լսի՛ր Վերա Ստեփանովնային և զգույշ պահիր քեզ Շատ անգամ դրսից ղզգող բարեկամ աչքը ավելի սուր է արթուն, քան մարդն ինքը իր վերաբերմամբ։ Սերն արթուն է, ավելի, քան մեր ինքնապաշտպանության զգացումը։ Հասկացա՞ր։
Ոտանավորներդ տպվել են բոլորը։ Կասեմ, որ հոնորար ուղարկեն։ «Հորիզոնի» մասին խոսեցի խմբադրի հետ։ Նա զարմացավ, որ կանոնավոր չես ստանում, վասնզի խմրադրությունը ճշտիվ ուղարկում է ամեն օր։ Պետք է այն էլ ասած, որ իբրև նոր, խամ խմբագրատուն, էքսպեդիցիայի գործերում հմուտ չէ և որանից երբեմն առաջանում է անկարգություն։ Սակայն թերթն ուղարկվում է քեղ։ Հովհ. Թումանյանին նվիրած ոտանավորդ մեծ հաճույք և զվարճություն պատճառեց ամենքին, միայն ինքը բողոքում է «ջիգարի» դեմ,ասում է, թե խավիարի փող էլ ունի և որպեսզի իր ասածն ապացուցանե, մի երկու անգամ մեզ յուր տանը մեջ հյուրասիրեց փառավոր կերպով (կարծեմ խավիար չկար)։
Երեկ «Արմենուհի» ներկայացրին։ Թատրոնը ծայրեծայր լիքն էր։ Պիեսն ունեցավ հասարակության առաջ ահագին հաջողություն։ Ծափերին և դուրս կանչելներին վերջ չկար։ Թե ինչ կգրի մամուլը, մանավանդ «Մշակի» խիկար իմաստունը—-չգիտեմ, բայց ընդունելությունը լի թատրոնի կողմից շատ ջերմ էր և կարելի է ասել եզակի։
Այսօր ես գրեցի պ.Միքայելյանին, որ «Գարունում» տպելը մի քանի օր հետաձգի, այսօր պիեսը տվեցի, որ արտագրեն և 5 օրից կուղարկեմ մշակած օրինակը։ Այն օրինակը,որ թողել եմ Մոսկվա, սևագիրն է, տարբերությունը մեծ է,թող սպասի մի քանի օր, ապա թե ոչ վնասվողը ես չեմ լինիլ, այլ «Գարունը»։
Կխնդրեի, որ գոնե տելեֆոնով տոքտոր Արզումանյանին հարցնեիր Արմենի մասին և մի քանի տող գրեիր։ Շատ անհանգիստ ենք։ Խորին և ջերմ հարգանքներս Վերա Ստեփանովնային և երիտասարդ զույգին։ Կինս ջերմ բարևներ է հղում քեզ և Վ. Ստ֊ին Քո Շիրվանզադե
656