Միակ պակասությունը այդ փորձառու թատերասերի այն է, որ նրա ձայնը և շարժվածքները բավականաչափ զորեղ չեն արտահայտելու համար Ղերբլեի նման հոգեպես և ֆիզիկապես ուժեղ մարդկանց հոգեկան դրությունը։
Տիկին Եվանգուլյանը Աշարայի մոր՝ մարկիզուհի դը Բnլիոյի դերում մի անդամ ևս ապա ցուցեց յուր բեմական հմտությունը, որ շատ անգամ ապացուցել է թատրոնասերների ներկայացումների ժամանակ։ նա յուր ծանր և սկզբից մինչև վերջը հաջորդաբար խաղով, կարողացավ ճիշտ պատկերացնել հպարտ, ազնիվ և խելացի մարկիզուհու տիպը։ Շատ ռեալական և կենդանի խաղաց տիկ․ Ավթանդիլյանը փառասեր և հարուստ գործարանատիրոջ Մուլինեի (Մանդինյան) աղջկա, փառամոլ ու գոռոզամիտ Աթենայիսի դերը։ Մանավանդ հաջող էր այն տեսարանը, երբ Ալ արան բացատրություն էր պահանջում նրանից, և տիկին Ավթանդիլյանը պատասխանում էր Աթենայիսիէն հատուկ գոռոզությամբ և արհամարհանքով։ Մյուս մասնակցողներից աչքի էին ընկնում տիկ․ Հալանթարյանը և պ․ Ալահվերդյանը։ Տիկին Հալանթարյանը, որ վաղուց հայտնի է յուր շնորհալի խաղով, այս անգամ բարեսրտաբար, գուցե գործի նպատակը միմիայն ի նկատի ունենալով, հանձն էր առել մի անշնորհակալ և յուր ուժերից ցածր դեր։Բայց և այնպես նա յուր փոքրիկ դերով շատ հաջող ներկայացրեց թեթևամիտ բարոնուհու տիպը, որին հեղինակը չի կարողացել լիակատար պատկերացնել։ Պ․ Ալահվերդյանը մեծ բարեխղճությամբ սկզբից մինչև վերջը առաջ տարավ նոտարի դերը նույնպես Մանդին յանը Մուլինեի կոմիկական դերը։ Պակաս հաջող չխաղացին և օր․ օր. Մելիք-Ասիլյանը և Սափարյանր։ Պ․ Մելիք-Ադամյանը շատ գեղեցիկ առոգանությամբ արտասանում էր դուքս դը Բլինիի դերը։ թայց նրա խաղը տկար էր, ուստի և աննշմարելի, չնայելով յուր բավական առաջնա կարգ դերին։ Մնացյալները չփչացրին իրանց դերերը, ընդհակառակը, բարեխղճաբար նպաստեցին ներկա յացմ ան հաջողությանը։
Բոլոր մասնակցողները իրանց դերերը սովորել էին անգիր․ հազվագյուտ բան մեր թատրոնի համար։