Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/669

Այս էջը սրբագրված է

Մի բանի մասի մոոացա խոսել Ձեր վերջին նամակի առթիվ, Արծրունին ազդել է Րաֆֆիի վրա, այո, բայց Րաֆֆին Րաֆֆի կլիներ, եթե ոչ մի Արծրունու էլ չհանդիպե, Րաֆֆին էլ Արծրունու վրա է ազդել, սովորեցրել է հայերեն գրել, ծանոթացրել է հայ կյանքին, պահպանել է շատ սխալներից,Արծրունին ազդել է Րաֆֆիի վրա եվրոպական գրականության միջոցով, Րաֆֆին՝ սեփական խելքով ու տաղանդով։ Նրանք լրացրել են միմյանց և հետևաբար ոչ մեկը մյուսին պարտական չէ։ Այս անհրաժեշտ է աչքի առջև ունենալ, միակողմանիությունից խուսափելու համար։

Ձեր շատ անձնվեր


Շիրվանզադե


8 դեկտ. 98 թ., Օդեսա


Մեծ. պ ր. Չոպանյան

Վերջապես, ստացա «Անահիտը» — 1-ին թիվը 10 օրով ուշ, քան 2-րդը։ 1-ին թիվը ենթարկվել է գրաքննիչի սև վրձինին։Ամբողջովին սևացրած է առաջնորդող հոդվածը, ջնջված է 48-դ երեսում մի կտոր, որ զետեղված է «Պռոշյանց» և «Հայ գրական. Եվրոպայի մեջ» հոդվածների մեջտեղ։


Եթե ջնջելու նյութ շատ տաք ռուս գրաքննիչներին, վերջ ի վերջո կարող են Զեր հանդեսի մուտքը Ռուսիա արգելել։ Զգույշ եղեք, եթև միայն կամենում եք, որ «Անահիտը» մեր մեջ ևս տարածվի։


Համարները բավական աջող են։ Ես չհավանեցի դիրքը, նամանավանդ կազմի նկարը առաջին երեսում։ Հայկական է, բայց գեղեցիկ չէ։Ինչո՞ւ դիրքը եվրոպական հանդեսների դիրքով չէ, այլ հիշեցնում է «Արարատը»։

2֊րդ համարում շատ դուր եկավ ինձ Ձեր հոդվածը Վիլհելմի մասին։ Ոճը հրապարակախոսական է զուտ, նաև եվրոպական, 1 -ն համարում չհավանեցի Փափազյանի «Ինչումն է ուժը»։ Նա կարող էր ավելի ,ավ բան տալ։Իսկ այդ նյութը