Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/671

Այս էջը սրբագրված է

ների հետ (Րաֆֆի, Գամառ-Քաթիպա և այլն)։ Յուրաըանչյուրն յուր տեղն ունի։


«Անահիտի» բոլոր օրինակների բաժանորդագինը դուք կստանաք պ.Աղամիրղյանից, որին խնդրում եմ Ձեր գործակալը լինելու։ Աշխատում եմ մի քանի ուրիշ բաժանորդներ ևս ձեռք բերեի որ միասին ուղարկի։ Օդեսա քիչ հայեր կան։1899 թ. դեկտեմբերին ես կլինեմ Բաքու և Թիֆլիզ, ձեզ համար կաշխատեմ Բաքվում, ուր անթիվ բարեկամներ ունիմ։Այսպես ժամանակից դեռ 11 ամիս մնում է։ Աշխատում եմ թույլտվություն ստանալ, որ այդ 11 ամիսը ճամփորդեմ դեպի Պորտ֊Արտուր, այսինքն՝ Չինաստանի սահմանները։ Եթե թույլ տան, խոստանում եմ ճանապարհորդական ակնարկներս համակրելի «Անահիտին» ուղարկել։ Վիպակը կուղարկեմ մինչև հունվարի սկիզբը, մի փոքր զբաղված եմ մի ուրիշ վիպակով, որ խոստացել եմ Տ. Նազարյանին։Ձերնի նյութը պատրաստ է, մնում է մշակելը։


Ահա մի գրականուություն «Անահիտի» լուրերի համար, եթե, հարկավ, հետաքրքրական է։ Այս օրերս Բաքվում լույս տեսավ իմ վերջին ընդարձակ վեպը՝ «Քաոս»—439 երեսից բաղկացած։ Նյութը շոշափում է մի բոլորովին նոր խնդիր, որ դեռ արծարծված չէ ոչ միայն հայ, այլև ռուս գրականության մեջ — հայ մարդու և ռուս կնոջ ամուսնության հետևանքները, նրանց հոգեբանությունը։ Դուրս է բերված երկու տարբեր շրջանների ու կրոնների մեջ սնված էակների հոգեկան պայքարը։ «Քաոսը» այդպիսի ամուսնության հետևանքների քաոսըն է։ Սրա հետ ասպարեզ է հանված հայ օրիորդի տիպարը։ Ռուս կինը վերին աստիճանի բարոյական, խելացի ու կրրթված է դուրս բերված, ինչպես և նրա հայ ամուսինը, բայց չնայելով իրանց ընդարձակ հայացքներին, նրանք գարձյաջ դժբախտ են։ Հերոսի անունն է Սմբատ, հերոսուհունը՝ Անտոնինա Նիկոլաևնա։ Սրանց կից դուրս է բերված և մի ուրիշ զույգ։ Հայ օրիորդ Շուշանիկը սիրահարված է ամուսնացած Սմբատի վրա, չի սիրում նրա ամուրի եղբորը՝ Միքայելին, որը իր կողմից չարաչար սիրահարված է օրիորդին։ Ի վերջո Միքայելը, որ առաջ անբարոյական կյանք էր վարում, մաքըրվում ու զտվում է սիրո քուրայի մեջ և Շուշանիկին հաղ- 671