Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/672

Այս էջը սրբագրված է

թում։ Գործողության վայր եմ ընտրել Բարուն, այն ոսկե քաղաքը, ուր անհուն հարստության հետ տիրում է և վերին աստիճանի հոգեկան աղքատություն, սոսկալի բարոյական խայքայում։ Նկարագրված է նավթային աշխարհը յուր բոլոր մռայլ գույներով, հայ երիտասարդների կենցաղը յուր բոլոր զարհուրելի մանրամասնություններով։

Այս վեպի վրա ես աշխատել եմ 2 տարի անընդհատ և ես անձամբ համարում եմ իմ ամենալուրջ գործը։ Ինչպես կնդունի հասարակությունը―չգիտեմ։ Գիտեմ միայն, որ նյութը խիստ ժամանակակից է և շատերի սրտին մոտիկ։

Վեպը բաղկացած է երեք մասից։ Ես պատվիրել եմ հրատարակչին, իմիջիայլոց, մի օրինակ ևս «Անահիտին» ուղարկել։

Այս օրերս վեպը կկարդացվի Օդեսայի հայ ուսանողների ու գաղթականների շրջանում։ Վեպը թարգմանվում է արդեն ռուսերեն։ Եթե Պորտ-Արտուր գնալս գլուխ գա, Զեզ համար նշանակված վիպակը կուղարկեմ, իհարկե, գնալուցս առաջ։

«Անահիտին» ցանկանում եմ անվերջ աջողություն։ Ես ակնարկած թերությունները թող Ձեզ չբարկացնեն։ Ես երբեք կեղծած չեմ, ուստի Զեզ հետ ևս կամեցա անկեղծ լինել։ Երբ մի բան գովում եմ, սրտիցս եմ գովում, հասկանալի է, որ չեմ կարող լռել թերությունների մասին։ Բայց «Անահիտի» արմատական խոշոր արժանավորությունների հետ այդ թերությունները իսկապես ոչինչ բան են, մանավանդ ուղղելի։

Ընդունեցեք հարգանքներս


Ձեր Շիրվան

Իմ հասցեն նույնն է, այսինքն՝ Մանթաշյանի գրասենյակը։ Ես հաճախ լինում եմ այդտեղ, ամենաապահով հասցես է, այնինչ սենյակս շուտ-շուտ փոխում եմ։


Նույն