Էջ:Shirvanzade, Collection works, vol. 10.djvu/680

Այս էջը սրբագրված է

Ես մտադիր եմ այս մասին մի շարք հոդվածներ գրելու։Արդեն ուղարկել եմ մեկր «Հորիզոնին», ուր առաջ եմ բերում Ռոդենի մտքերը ստեղծագործության մասին։

Անհամբեր սպասում եմ հոդվածիդ սիմբոլիզմի մասին։ Գրիր, գրիր, սիրելիս խրատիր այդ իմաստակներին։ Դժբախտաբար, ուզածդ լրագիրները չունիմ։

Քույդ սիրով Շիրվան
24 մարտի 1910 թ., Փարիզ


Սիրելի բարեկամս

«Բյուզանդիոնը» սպասում եմ անհամբեր։ Մտադիր եմ «Նամակներ Փարիզից» հոդվածներիս մեկը նույնպես նվիրել քննադատության, քո հոդվածները կարդալուց հետո։ Արդեն ուղարկել եմ վեց նամակ, շաբաթը 2 — 3 ուղարկելու եմ։

Շատ ուրախ եմ, որ «Ցավագարը» ամբողջապես թարգմանված է։ Միայն կխնդրեի, որ շուտ նայեիր և ուղարկեիր պ․ Մակլերին, որ շուտ հանձնի տպագրության։ Այդ ինձ համար կարևոր է և ահա ինչու. «Արտիստի» գեշ թարգմանվել՝ զիս de sole ըրեր է, վշտացած եմ, իսկ «Պատհամարը» դեռ չի տպվելու, աշխատելու են նախ ներկայացնել բեմի վրա։ Ուստի կաղաչեմ մի ծուլանար։

Մի խնդիր ևս, բարի եղիր մի քանի օրով ուղարկել ինձ «Ժողովածուիս» 2-րդ հատորը, այն ուր կա «Ֆաթմա և Ասադ»։ Ես չունիմ, կվերադարձնեմ։ Անցյալ օր դացի Ներսիսյանին, տանը չգտա, գիրքս թողեցի։Կամսարական նամակ առի. նույնը կդրե, ինչ որ քեզի։Գրեցի որ դրամատիկական ընկերություն ձեռնարկել է, եթե իմ թրքահայ եղբայրակիցները կամեն ինձ պատիվ ընել, կրնան հանձնաժողով մը կազմել Պոլիս։ Ուղիղն ասած, Զոհրապեն ոչինչ չեմ հուսար, անիկա քիչ մը փոլիթիկոս է,իսկ ես անոր մեջ կսիրեմ միայն զգրագետն (կարծեմ քիչ մը սովորեր եմ ձեր բարբառ։