«Տղամարդի հոգին» (Գլ․ Դ․) վերնագրով գլիսից հետո։
Այս գլուխներից հետո, հեղինակը, վերջապես, սկսում է նկարագրել ցեցերին, 77֊րդ երեսից սկսած։ Մինչև այժմ ցեցեր չկային, բայց ընթերցողն արդեն ձանձրացել է կարդալուց, վեպը ընկնում է նորա ձեռքից․ նա ակամա դիմում է ցեցերին։ Սակայն իզուր, ոչինչ, նա կարող է առաջին վեց գլուխները մինչև անգամ դեն ձգել, չկարդալ, բայց յոթերորդ գլխից ա պիտի կարդա, կարդա, որ ծանոթանա նախ՝ ցեցապետ Բալասան աղայի և ապա՝ նորա հետևից եկող, մի շարք ցեցերի, գիշատիչների, արյունարբուների, մարդկային պատկերը կորցրած եղեռնագործների հետ։ Այո՛, այդ չարության կատարյալ մի հաղթանակ է մարդկային դժբախտության, տկարության և անպաշտպանության վրա։
Չգիաենք ցեցապե՞տ անվանենք Բալասան աղային, թե՞ հրեշապետ։ Մեր կարծիքով վերջինը ավելի հարմար է գալիս նորա սոսկալի, այլանդակ պատկերին։ Նա ինքն յուր բերանով խոստովանում է, որ «Վաղարշապատ, Աշտարակ, Եղվարդ, Փարպի, Բյուրական, Շարուր, Դարալագյազ, բոլորը յուր ճորտերն են» (եր․ 104)։ Նա անգութ մուրհակների մի անխորտակելի շղթայով կապել, կաշկանդել է Արարատյան այդ ամբողջ շրջանը, նա չէ հարստահարում, այլ կեղեքում է։ Գյուղը մրտնելիս, բնակիչների մեջ մի սարսափ է տարածվում, և ամենքը փախչում են մտնում իրանց տները, ինչպես ճնճղուկները՝ բազեին տեսնելիս։ Գյուղացին ասում է Բալասան աղայի երեսին. « Եկա քեզանից 150 մանեթ վեր կալա, էս ա հինգ տարի ա, հինգ էնքան տվել եմ, դեռ 500 մանեթ էլ կա» (երես 18)։
Բայց այս չէ միայն նորա գործունեությունը․ նա պաշտպանում է գողերին, ազատում է մարդասպաններին, դատաստանի է ենթարկում անմեղներին, հասը չհաս, չհասը հաս է շինել տալիս, մեկի հարսնացուն խլում է՝ մյուսին պարգևում է, որովհետև «վանքի» պաշտոնյաները նորա ձեռքին են, նա մարդ է սպանել տալիս (եր․ 143), տուն է կրակ գցել տալիս (եր․ 171)։ Նորա դեմ ամենքն անզոր են, գավառապետն անգամ չէ կարողանում նորա կամքին հակառակել(տե՛ս գլ․ԺԵ․) («спасибо»), որովհետև նա ազդեցիկ պաշտոնյա է, նա կարող է վռնդել տալ և նաչալնիկին։